Բաժիններ՝

Ի՞նչ նոր պատժամիջոցներ են սպասվում Ռուսաստանին

BBC-ի հաղորդմամբ` Բրյուսելում շարունակվում է Եվրամիության անդամ-պետությունների դեսպանների հանդիպումը, որի ժամանակ նրանք պետք է համաձայնեցնեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները` որպես պատասխան Ուկրաինայում Կրեմլի քաղաքականությանը:

Ինչպես գրում է լրատվական ծառայությունը, նոր պատժամիջողներն ավելի խիստ կլինեն և կներառեն ֆինանսական, էներգետիկ և ռազմական ոլորտները:

«Ռուսաստանյան որոշ քաղաքական գործիչներ և ձեռնարկատերեր, ինչպես նաև մի շարք ընկերություններ արդեն իսկ ենթարկվել են ԵՄ-ի պատժամիջոցներին` ուկրաինական ճգնաժամի հետևանքով:

Նախնական տեղեկություններով` նոր պատժամիջոցների փաթեթը կներառի ռուսական բանկերի մուտքի սահմանափակումը դեպի եվրոպական ֆինանսական շուկաներ, զենքի վաճառքի էմբարգո և էներգետիկ ոլորտում համագործակցության սահմանափակում: Երկուշաբթի երեկոյան Բրիտանիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցիչը հայտնեց, որ Դեյվիդ Քեմերոնը և ԵՄ-ի մյուս երկրների առաջնորդները համաձայնության են եկել, որ «Ռուսաստանն ավելի մեծ գին պետք է վճարի» Ուկրաինայի արևելքում անջատողականներին օժանդակելու համար:

Կարդացեք նաև

Դաունինգ սթրիթի հայտարարությունը հաջորդել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև հեռախոսազրույցին, որի ընթացքում քննարկվել է նոր պատժամիջոցների բովանդակությունը»,- նշում է BBC-ն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս