
Սուրիկ Խաչատրյանը՝ Սյունիքի մարզպե՞տ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը այսօր կառավարության նիստում՝ ներկայացնելով օրակարգը, ասաց, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարեց, որ այսօր Վահե Հակոբյանը նշանակվելու է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի սեպտեմբերի 1-ի կայացրած որոշման համաձայն՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրիասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
168.am-ի տեղեկություններով՝ որպես Սյունիքի մարզպետ դարձյալ շրջանառվում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը: