Քեթրին Լիչ. Հայաստանի ավանդն ISAF-ում ավելին է, քան ՆԱՏՕ-ի որոշ գործընկերներինը
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը իր բլոգում գրել է.
«Ուկրաինայում, Իրաքում, Լիբիայում, Սիրիայում և Գազայում վերջին ամիսների ահավոր դեպքերից, ինչպես նաև արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի տարածումից հետո աշխարհն «անկանխատեսելի» անվանելն ադեկվատ գնահատական չի թվում: Անկայունությունը տարածվել է նաև Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում՝ Իսլամական պետության գրոհայինների բարբարոսական դրսևորումներով Սիրիայում և Իրաքում, որտեղ դաժանաբար ավերվում է կրոնների և ժողովուրդների պատմական խճանկարը, այդ թվում՝ հայկական կարևոր համայնքներինը: Եվ անվտանգության այս աննախադեպ մարտահրավերները ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ֆոնն են, որը Ուելսում կանցկացվի սեպտեմբերի 4-5-ին: Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, Աֆղանստանում ISAF-ի առաքելության փոխակերպումը՝ տեղի իշխանություններին աջակցելու համար, ինչպես նաև ամենաարժեքավոր գործընկերների հետ հարաբերությունների խորացումը:
ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առաջին օրը նվիրված է 24 երկրների հարաբերություններին, որոնք ISAF-ի մաս էին կազմում՝ մեր ամենաարժեքավոր գործընկերներին: Հայաստանը մեկն է դրանցից` լինելով ՀԱՊԿ անդամ՝ այն աննախադեպ կերպով մասնակցում էր նաև Աֆղանստանի և Կոսովոյի խաղաղապահ առաքելություններին՝ վերջին 10 տարում:
Հայաստանի ավանդն ISAF-ում այս պահին ավելին է, քան ՆԱՏՕ-ի որոշ գործընկեր երկրներինը, և միայն աննշան է զիջում Ֆրանսիայի ավանդին: Երրորդ, մենք ցանկանում ենք ամրապնդել հարաբերությունները առավել արժեքավոր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի հետ, և «համատեղության» հարաբերություններ կառուցել, միասին աշխատելու ունակություն, որի ուղղությամբ աշխատել ենք վերջին 10 տարիներին:
Չկայացած պետությունների, տարածաշրջանային հակամարտությունների, ահաբեկչության և կիբերհարձակումների այս անկայուն աշխարհում պաշտպանունակության և համագործակցության հասնելու համար համատեղ աշխատանքն այսօր կարևոր է, քան երբևէ: Մենք ցանկանում ենք աշխատել նրանց հետ, ովքեր կիսում են մեր արժեքները և գնահատում գործընկերությունը:
Գագաթաժողովը լավ հնարավորություն է Ուելսի վրա լույս սփռելու համար:
Հայաստանի նման Ուելսն էլ փոքր, գեղեցիկ և հպարտ երկիր է՝ հայտնի իր ավանդույթներով, երաժշտությամբ, հյուրասիրությամբ և հանրահայտ կարմիր վիշապով: «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել նախագահ Սարգսյանին ու հայկական պատվիրակությանը՝ ISAF-ի մեր արժեքավոր գործընկերներին, ՆԱՏՕ-ի այս տարվա գագաթաժողովում: Բարի գալուստ Ուելս»: