«Չեմ էլ պատրաստվում ուրախացնել նախկին և ներկա և ապագա կաշառակերներին և կոռուպոցիոն այլ հանցավոր դրսևորումներ ունեցող անձանց». Գևորգ Կոստանյան
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կստանյանն այսօր անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր նշանակվելու մասին լուրերին, ասաց. «Եվրոպական դատարանի դատավոր իմ նշանակվելու վերաբերյալ այդ լուրերը 10 տարի է՝ գնում են: Ամեն տարի, ամեն առիթով կամ առանց ինչ-որ առիթի այդ թեման քննարկվում է: Նման գործնական քննարկում երբեք չի եղել, և ես, անկեղծ ասած, չեմ էլ պատրաստվում ուրախացնել նախկին և ներկա և ապագա կաշառակերներին և կոռուպոցիոն այլ հանցավոր դրսևորումներ ունեցող անձանց, որոնք շատ ուզենան, որ ես այս աշխատանքում և այս պաշտոնում չլինեմ:
Նրանք ինձ պատրաստ են տեսնել ցանկացած այլ պաշտոնում, բայց ոչ այս պաշտոնում:
Դրա համար ես ոչ մի անուն չեմ նշում, ես կարծում եմ՝ յուրաքանչյուրը գիտի: Ես կարծում եմ և վստահ եմ, որ իմ գործունեությունը՝ անկախ նրանից՝ ով դժգոհ կլինի, ով գոհ կլինի, շարունակելու եմ առնվազն նույն հետևողականությամբ և ոգևորությամբ, և դա տարածվելու է ոչ միայն դատախազական համակարգի վրա (հակակոռուպցիոն և օրինականության ամրապնդման ուղղված գործունեությունը), այլև իրավապահ մյուս համակարգերի, այդ թվում քննչական մարմինների և պետական այլ մարմինների վրա: Հետևաբար` անկախ նրանից՝ ով կոգևորվի, ով կերջանկանա իմ՝ որևէ տեղ գնալու լուրերով կամ դիտավորյալ ապատեղեկատվություն կտարածի, դա իրենց խնդիրն է: Դա ինձ բացարձակ չի մտահոգում»: