Բուժում Գերմանիայում. Ուրոլոգիական կլինիկա (տեսանյութ)
Ֆրայբուրգի ուրոլոգիական համալսարանական կլինիկան՝ Ուլրիխ Վետտերաուերի գլխավորությամբ, իրականացնում է բուժում՝ կիրառելով բարձր տեխնոլոգիաների բժկական սարքավորումներ, և զբաղվում է գիտական հետազոտություններով: Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի ուրոլոգիական բաժանմունքը գոյություն ունի արդեն 40 տարի և մեծ վստահություն է վայելում ինչպես Գերմանիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Բաժանմունքում մեծ ուշադրություն է դարձվում նաև պրոֆիլակտիկ հետազոտություններին և նախապատվություն է տրվում բուժման համալիր մոտեցմանը, որտեղ հիվանդի զրույցը բժշկի կամ բուժանձնակազմի այլ անդամների հետ խաղում է առանցքային դիրք: Լայնամասշտաբ տեղեկատվություն ձեռք բերելուց հետո հիվանդին առաջարկվում է անհատական բուժման պլան:
Հատուկ արտերկրից ժամանած հիվանդների համար բաժանմունքն առաջարկում է ամբողջական ուրոլոգիական հետազոտություն՝ Check-up, որի հիմնական կետերից են շագանակագեղձի հիվանդություները, պոտենցիայի հետ կապված խնդիրները, ինչպես նաև հիվանդի կենսակերպը: Այստեղ տարեկան բուժվում են մոտ 2500 ստացիոնար և 8000 ամբուլատոր հիվանդ:
Շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ ուրոլոգիական բաժանմունքը ճառագայթային թերապիայի և ուռուցքաբանության բաժանմունքների հետ համատեղ առաջարկում է բուժման տարատեսակ կոնսերվատիվ և վիրահատական մեթոդներ: Որովայնային կամ սեռական օրգանների հատվածում կտրվածքներով սովորական վիրահատություններից բացի մասնագետները կիրառում են շագանակագեղձի լապարոսկոպիկ հեռացումը:
Բաժանմունքի մասնագետները մշակել և փորձարկել են շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա բուժման կոնսերվատիվ և վիրահատական մեթոդների լայն շրջանակ, ներառյալ լազերային թերապիան:
Ուրոլոգիայի բաժանմունքն առաջարկում է պրոֆիլակտիկ հետազոտությունների լայն շրջանակներ: Ինկոնտինենցիայի կամ անմիզապահության և միզապարկի հիպերստեզիայի բուժումն ընդգրկում է բուժման տարբեր կոնսերվատիվ մեթոդներ, որոնք ընտրվում են անհատապես յուրաքանչյուր հիվանդի համար:
2003թ. կլինիկան ճանաչվել է որպես տղամարդկանց և կանանց անմիզապահության խնդիրներով զբաղվող լավագույն կենտրոններից մեկը Գերմանիայում: Միզապարկի մակերեսային ուռուցքների դեպքերում կատարվում են էնդոսկոպիկ վիրահատություններ՝ տրանսուրետրալ ռեզեկցիա: Կլինիկայի աշխատանքի հիմնական ուղղվածություններից մեկը հանդիսանում է նաև ռեկոնստրուկտիվ ուրոլոգիան՝ արհեստական միզապարկի ձևավորումը:
Ֆրայբուրգի ուրոլոգիական համալսարանական կլինիկան համարվում է երիկամների վիրաբուժության առաջատար կենտրոններից մեկը Եվրոպայում, հատկապես ուռուցքների վիրահատությունների բնագավառում՝ բուն օրգանների պահպանմամբ: Զբաղվում են նաև ամորձիների ուռուցքների բուժմամբ:
Ուրոլոգների փորձառու թիմը համագործակցում է ճառագայթային թերապիայի և օնկոլոգիայի մասնագետների հետ համատեղ: Կիրառվում են միզաքարային հիվանդության բուժման ամենաժամանակակից մեթոդները՝ կիրառելով էնդոուրոլոգիական, արտամարմնային, և այլ պակաս տրավմատիկ մեթոդներ: Այստեղ աշխատող մասնագետները պատրաստ են լուծել իրենց հիվանդների առողջական ամենաբարդ խնդիրները: