Թե ինչո՞ւ լուսանկարվեց Օսիայի գործընկերոջ հետ, Գ.Սահակյանը պատասխանեց, թե չի էլ նկատել, որ նկարում են. «Ես ձեր ճաշակի անձնավորություն չեմ, որ ինչ-որ թաքուն տեղերում հանդիպեմ: Երևի ինչ-որ մեկը նկարել է: Ընդհարապես, որ նայում եմ ադ նկարը, ես նման հագուստ էլ չունեմ»:
«Այսօր դուք բոլորդ էլ գիտակցում եք, որ հնարավոր չէ՝ այսօր մի ուժ տանի ժողովրդին արտահերթ ընտրության: Մենք եռյակին էլ էինք ասել, որ՝ թող իրենք առաջարկեն՝ ինչ քայլերով են գնալու արտահերթ ընտրության, մենք կորոշենք՝ մասնակից կլինե՞նք, թե՞ ոչ»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2013թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրողի որոշմամբ՝ փոխվեց ամբաստանյալ Գոռ Առաքելյանի մեղադրանքը և նոր մեղադրանք առաջադրվեց:
«Սկզբում ես մտածում էի, թե ռուսները կդժգոհեն, որ հարկային մասը տեղափոխվում է Հայաստան: Բայց սա իրենց համար շատ շահեկան է, երկու խնդիր են լուծում՝ դեմոգրաֆիկ և աշխատուժի պակասի խնդիր: Ռուսները դեմ չեն, որ այս օրենքը մեզ մոտ աշխատի: Արդյունքում՝ 5% թե 10%, բայց նպաստելու է արտագաղթին: Իսկ դա Հայաստան համար թիվ է: Գնացողների մի մասը մնում է ՌԴ-ում: Սա նպաստելու է մեր արտագաղթին»:
«ԼՂ հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծացել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը` խոսելով տարածաշրջանային զարգացումների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նա նշեց, որ աշխարհը փոփոխվում է, և փոփոխվում է իրավիճակը նաև Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի շուրջ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-7-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ հանդիպել է Արիզոնայի սենատոր Ջոն ՄըքՔեյնին, Ռոդ Այլենդի սենատոր Ջեք Ռիդին և Նյու Ջերսիի սենատոր Ռոբերտ Մենենդեսին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքին։
Կիրակի օրը երեկոյան Լոնդոնի ամենահայտնի սրահներից մեկը՝ Ռոյալ ֆոեստիվալ հոլը, հյուրընկալել էր «Երաժշտություն նվիրված Հայաստանին» խորագրով համերգը:
Ցանկացած նիհարեցնող միջոց օգտագործելիս կարևոր է նախ՝ ծանոթանալ բաղադրամասերի հատկություններին։ Թուրինջի, նույնն է` գրեյպֆրուտի դեպքում կարող են առաջանալ առողջական խնդիրներ դաշտանադադարի տարիքում գտնվող կանանց մոտ։
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր մտահոգությունները հայտնեց տարբեր գերատեսչություններին կից ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) գործունեությունից: Ըստ նրա՝ տարիներ շարունակ ԾԻԳ-երի միջոցով միլիարդների ներդրումներ են իրականացվել, սակայն, որպես կանոն, ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալների, չարաշահումների, քան իրականացված աշխատանքների մասին:
Արեշևի կարծիքով` Ղարաբաղյան հակամարտությունը պահանջում է հավելյալ քաղաքական-դիվանագիտական ջանքեր, ինչը հնարավորություն կտա բացառել պատահական պատերազմի վտանգը: Նրա համոզմամբ` սադրանքների ալիքը կարող է հանգեցնել լուրջ էսկալացիայի: Անդրեյ Արեշևը նշեց, որ ռուս-հայկական շփումները պետք է ակտիվացվեն տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության, քանի որ ՌԴ-ն հետաքրքրված չէ ԼՂ-ի շուրջ ռազմական գործողություն ների վերսկսկմամբ:
Եկամտահարկի և շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի շուրջ վերջին օրերին բարձրացած աղմուկին այսօր կառավարության նիստում անդրադարձավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ըստ նրա՝ ԱԺ-ում քննարկումների արդյունքները ցույց տվեցին, որ պատգամավորների կողմից այդ փոփոխությունները ճիշտ չընկալվեցին, և պատգամավորները չէին խոսում բուն օրենքից, այլ տպավորություն էր, որ կարծես ուրիշ նախագծերի մասին էին խոսում:
Ընդգծվում է, որ պետության համար շատ ավելի բարդ է գերտերություն դառնալն ու տվյալ կարգավիճակը պահպանելը, քանի որ դա պահանջում է մյուս բոլոր մրցակիցների նկատմամբ ճնշող գերակշռություն:
Սխտորը համարվում է ամենահզոր մթերքը: Այն լավացնում է ախորժակը, մարսողական օրգաններում ուժեղացնում է ֆերմենտների արտազատումը, լավացնում է մարսողությունը: Այն նաև ունի հզոր բակտերիասպան հատկանիշներ, այդ պատճառով համարվում է լավագույն ախտահանիչ միջոց:
Մերկուրիի ուղեծիրն ունի Արեգակնային համակարգի մոլորակներից ամենամեծ էքսցենտրիսիտետը (ձգվածությունը) և ուղեծրի ամենափոքր թեքվածությունը։
Հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի բնակարանում հայտնաբերված պարկուճները, գնդակները, դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն, կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից: ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ այս ինքնաձիգն ամրակցված է եղել Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությա մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին:
Առավոտն օրվա ամենահրաշալի պահն է, ամեն ինչ նորից է սկսվում, արթնանում ես նոր ուժերով: Եվ, որպեսզի օրը լավ անցնի, այն պետք է սկսել ճիշտ նախաճաշից:
Բոլոր կանաչ բանջարեղենները պարունակում են քլորոֆիլ, և մենք այն ստանում ենք կանաչ մրգեր և բանջարեղեն ուտելով: Քլորոֆիլը հրաշալի պայքարում է անեմիայի, ինֆեկցիաների դեմ, մաքրում է լյարդն ու մարսողական օրգանները, վերացնում բակտերիաները:
Մշակույթի մեջ տիեզերական գիտելիքների կամ աստղագիտության արտացոլումը, արդեն մի քանի տասնամյակ է, առանձնացվել է՝ որպես գիտության ինքնուրույն բնագավառ: Համաշխարհային գրականության մեջ այն կոչվում է «Աստղագիտությունը մշակույթում», «Աստղագիտություն և մշակույթ» կամ «Մշակութային աստղագիտություն»:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում նշել է, որ թե պետական, թե մասնավոր բոլոր բուհերի բուֆետները պետք է մատչելի լինեն ուսանողների համար: Սակայն ամեն բուֆետ չէ, որ աշխատում է տվյալ սկզբունքով: Բայց ավելի կոնկրետ անդրադառնանք մի բուֆետի, որն ամենից շատն է խախտում տվյալ սկզբունքը: Դա ԵՊՀ-ի շենքերից մեկի՝ Ռոմանո-գերմանական ֆակուլտետին հարակից, Կուչինա բուֆետն է:
Շատերն են բախվում ավելորդ քաշի հետ կապված խնդիրների: Եթե ցանկանում եք կորցնել մի քանի կիլոգրամ, ապա healthyfoodstar.com-ը լավագույն լուծումն է ձեզ առաջարկում: Այս ըմպելիքը կօգնի ընդամենը 5 օրում կորցնել 3 կիլոգրամ: Ըմպելիքը խթանում է ճարպերի արագ այրումն ու սնուցում է օրգանիզմը հանքանյութերով և վիտամիններով:
«Երևանի քաղաքապետարանն իր կարիքների համար գնումներն իրականացրել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի տառին համապատասխան՝ բաց, թափանցիկ և հրապարակային: Կազմակերպված գնումների գործընթացներում լիարժեք ապահովվել է մրցակցության հիմնարար սկզբունքը»:
Այս անգամ որոշեցինք անդրադառնալ մի քանի այնպիսի բաղադրատոմսերի, որոնք օգտագործել են հայտնի մարդիկ` իրենց ողջ կյանքի ընթացքում: Օրինակ` Լեոնիդ Ուտյոսովը հիշողության համար միշտ օգտագործել է սոխով ու մեղրով բաղադրատոմս: Դրա համար անհրաժեշտ է գլուխ սոխն անցկացնել քերիչով, այնքան, որ ստացվի կես բաժակ հյութ: Խառնել այն հավասար քանակությամբ մեղրի հետ ու այս խառնուրդն ընդունել 1 ճաշի գդալից, յուրաքանչյուր ուտելուց մի քանի րոպե առաջ:
Անցյալ շաբաթ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երևանյան միջոցառումներից վերադառնալու ճանապարհին, այցելեցի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու հայ մշակույթի նմուշների աննախադեպ ցուցահանդեսի բացման արարողությանը, որոնք ռուս ազգագրագետները Ցեղասպանության ժամանակ փրկել էին Արևմտյան Հայաստանից:
Ամուլսարի ոսկեբեր քվարցների հանքավայրի արդյունահանման նախագծի վերաբերյալ անկախ փորձագետների վերլուծությունների քննարկումը տեղ-տեղ վերածվեց «բազարի»:
Այս հրաշալի բաղադրատոմսը, որը ներկայացրել է healthyfoodstar.com-ը, արդյունավետ է գործում մեջքի, պարանոցի, ոտքերի ցավի և վարիկոզային երակների դեմ:
Այսօր Երևանի «Օրհուս» կենտրոնում Ամուլսարի ոսկեբեր քվարցների հանքավայրի արդյունահանման նախագծի վերաբերյալ անկախ փորձագետների վերլուծությունների քննարկման ժամանակ «Գեոթիմ» ընկերության կայուն զարգացման գծով պատասխանատու Արմեն Ստեփանյանը տեղեկացրեց, որ…
Ինչպես հայտնի է, Առողջապահության նախարարության որոշմամբ՝ ֆոլաթթուն այլևս պետք է որպես հավելում լինի երեխաների սննդում և ալյուրի մեջ: Այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով ալյուրում ֆոլաթթվի հավելումների բացասական հետևանքների մասին՝ «ՄԱՆԵ» միջազգային էկոլոգիական կազմակերպության ներկայացուցիչ, էկոլոգ Դոլորես Ղափանցյանը նշեց, որ բնական ֆոլաթթուն՝ որպես վիտամին B9, օրգանիզմում չի կուտակվում: Դրա հիմնական մասը յուրացվում է, և քանի որ ջրալույծ վիտամին է, հեշտությամբ լուծված վիճակում անհետանում է օրգանիզմից և որևէ վտանգ չի ներկայացնում:
«Ես չեմ կրկնում կյանքը, ես այն արտացոլում եմ։ Կրկեսն այդքան էլ իմը չի, ես թատրոն եմ ուզում, որտեղ ոչ խոսք կլինի, ոչ էլ երաժշտություն։ Միայն մարդը կլինի եւ իր մարմնով, ժեստերով կստեղծի այդ երաժշտությունը։ Այդ թատրոնի ձեւը դեռ չգիտեմ, մի հարցրեք։ Բայց այդպիսի թատրոն եմ ուզում»։
Ստեղծագործելու եւ առօրյա կյանքի միջեւ նա տեսողական խորհրդանիշներ էր գտնում, որոնք ոչ այն է՝ կյանքից էին վերցված, ոչ այն է՝ գեղարվեստական երեւակայությունից: Նա ապրում էր ժամանակի մեջ, որը մերթ ընդլայնվում էր` հեռանալով դեպի անցյալը, մերթ մղվում էր դեպի ապագա` մոտեցնելով ներկան:
Սկսվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վաշինգտոն: