Բաժիններ՝

Պերմյակովին ամրակցված ինքնաձիգի վրա նույնացման համար պիտանի ձեռքի հետքեր չեն հայտնաբերվե՞լ

Հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի բնակարանում հայտնաբերված պարկուճները, գնդակները, դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն,  կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից: ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ այս ինքնաձիգն ամրակցված է եղել Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությա մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին:

Ի պատասխան 168.am-ի հարցման` արդյոք ինքնաձիգի վրա հայտնաբերվե՞լ են մատնահետքեր, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են. «Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված AKC 74 տեսակի ինքնաձիգի վրա փոխադարձ փոխազդեցության հետևանքով նույնացման համար պիտանի ձեռքի հետքեր չեն հայտնաբերվել»:

Նշենք նաև, որ, ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ տուժողներից 6-ը մահացել են հրազենից ստացված, իսկ մանկահասակ տղա երեխան՝ կտրող-ծակող գործիքով պատճառված մարմնական վնասվածքների հետևանքով։

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս