Հայտնի մարդկանց դեղատոմսերը

Այս անգամ որոշեցինք անդրադառնալ մի քանի այնպիսի բաղադրատոմսերի, որոնք օգտագործել են հայտնի մարդիկ` իրենց ողջ կյանքի ընթացքում: Օրինակ` Լեոնիդ Ուտյոսովը հիշողության համար միշտ օգտագործել է սոխով ու մեղրով բաղադրատոմս: Դրա համար անհրաժեշտ է գլուխ սոխն անցկացնել քերիչով, այնքան, որ ստացվի կես բաժակ հյութ: Խառնել այն հավասար քանակությամբ մեղրի հետ ու այս խառնուրդն ընդունել 1 ճաշի գդալից, յուրաքանչյուր ուտելուց մի քանի րոպե առաջ:

Իսկ ահա հայտնի «Բերյոզկա» պարային համույթի ղեկավար Իգոր Մոիսեևը հետևյալ միջոցով բուժում էր բոլորի հազը, որքան հնարավոր է` շուտ: Դրա համար անհրաժեշտ է մանանեխը լուծել ջրում, և սրբիչը լավ թաթախել այդ մանանեխաջրի մեջ, այնպես, որ սրբիչը լավ թրջվի եւ ոչ թե` խոնավանա: Հետո ծալել ու այն մասը, որը պետք է դրվի կրծքավանդակին, նորից մանանեխ անել ու հետո դնել կրծքավանդակին, իսկ այդ հատվածը նախապես պետք է մի քիչ մերսել մեղրով: Նա օգտագործում էր նաև լոբով մի բաղադրատոմս` հոդացավերի համար: Դրա համար շատ լավ է հատկապես սպիտակ լոբին: Այն պետք է եփել այնքան, որ լավ փափկի, լցնել թանզիֆի մեջ ու կոմպրեսի նման դնել ծնկներին, վրայից փակել պոլիէթիլենային թաղանթով ու բրդե շորով:

Շատ օգտակար ու սնուցող նշանակություն ունի Չուլպան Խամատովայի առաջարկած երիտասարդության դիմակը: Դրա համար անհրաժեշտ է 1 ձվի դեղնուց, 1 թեյի գդալ մեղր, հավասար քանակությամբ զեյթունի ձեթ՝ ավելացրած մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Այն քսել դեմքին ու պահել 20 րոպե: Այս դիմակը կարելի է օգտագործել շաբաթը 2 անգամ: 20 րոպե հետո դեմքը պետք է լվանալ գոլ ջրով, առանց օճառի:

Նա առաջարկում է մաշկը ձգող մի դիմակ եւս: Իհարկե, այն չի կարելի օգտագործել ամսվա մեջ 2-3 անգամից ավելի: Ձվի հարած սպիտակուցին ավելացնել 2-3 կաթիլ 5 տոկոսանոց շիբի լուծույթ, դա պահել դեմքին 10-15 րոպե, ապա լվանալ սառը ջրով:

Կարդացեք նաև

Եվս մի միջոց է առաջարկում Խամատովան գեղեցիկ մազեր ունենալու համար: Նա գտնում է, որ մազերն ընդհանրապես պետք է լվանալ՝ տաք, իսկ հետո ցայել սառը ջրով: Այս գործողության բուժիչ իմաստը հակադիր ջերմությունների օգտագործումն է, որն ակտիվացնում է արյան շրջանառությունը, ուստի եւ մազերը ստանում են ուժեղացված սնուցում:

Առողջության համար շատ կարեւոր նշանակություն ունեն բուժական վաննաները:

katnashor]Որքանով է օգտակար անյուղ (զտած) կաթնաշոռը

Ճիշտ է, անյուղ կաթնաշոռը չի գիրացնում: Բայց արդյոք պարունակո՞ւմ է այն բոլոր օգտակար էլեմենտներն ու այնքան անհրաժեշտ կալցիումը: Այո, կալցիում կա, իհարկե, շատ քիչ։ Իսկ կաթնաշոռում եղած սննդային ճարպերն ընդհանրապես վտանգավոր չեն, ինչպես որ մեզ պրոպագանդում են: Կենդանական ծագում ունեցող ճարպերը պարունակում են կարեւոր օգտակար նյութեր, որոնք բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը եւ նպաստում այլ անփոխարինելի ճարպաթթուների յուրացմանը: Դրանք նաեւ լավ խթան են հանդիսանում ուղեղի աշխատանքի համար:

Ինչո՞ւ է շոկոլադը խոնավ միջավայրում մոխրագույն դառնում

Շոկոլադի տուփերի կամ սալիկների վրայի սպիտակ փառը բնավ էլ բորբոս չէ: Երբ շոկոլադը սպիտակում է, ուրեմն կակաոյի յուղը դուրս է գալիս եւ առաջացնում սպիտակ փառ: Իսկ դա կատարվում է ոչ ճիշտ պահպանելու պատճառով, օրինակ՝ խոնավ կամ շատ շոգ միջավայրում: Շոկոլադի գլխավոր թշնամիներն են` ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը (շոկոլադը չի տանում ոչ շատ ցուրտը, ոչ` շատ շոգը): Շոկոլադը պահելու ամենալավ ջերմաստիճանը +15-ից մինչեւ +21 աստիճանն է: Իհարկե, ամեն դեպքում չի կարելի շոկոլադը պահել 9 ամսից ավելի:

Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
2010, փետրվար 27, «168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս