Բաժիններ՝

10 փաստ Մերկուրիի մասին

1. Մերկուրին Արեգակնային համակարգի ամենափոքր և Արեգակին ամենամոտ մոլորակն է։ Այնուամենայնիվ, նրա հեռավորությունն Արեգակից բավականին մեծ է և կազմում է 57,909,068 կմ:

2. Մերկուրիի ուղեծիրն ունի Արեգակնային համակարգի մոլորակներից ամենամեծ էքսցենտրիսիտետը (ձգվածությունը) և ուղեծրի ամենափոքր թեքվածությունը։

3. Մերկուրիի վրա մեկ տարին տևում է ընդամենը 88 երկրային օր, իսկ մեկ օրը Մերկուրիի վրա համարժեք է 176 երկրային օրվա:

4. Մերկուրիի միջուկում երկաթի տոկոսային պարունակությունն ավելի մեծ է, քան Արեգակնային համակարգի ցանկացած այլ մոլորակի մոտ։

Կարդացեք նաև

5. Մոլորակն ունի խոշոր երկաթյա միջուկ, որը հանդիսանում է մագնիսական դաշտի գոյության պատճառը։ Մերկուրիի մագնիսական դաշտը Երկրի մագնիսական դաշտի 0․01 չափի է։

6. Մերկուրիի միջուկը հեղուկ է, սա են վկայում մոլորակի պտույտի տատանումները, որոնք չափազանց մեծ են պինդ միջուկ ունեցող մոլորակի համար։

Merkuri17. Արեգակնային համակարգի մոլորակների մեջ Մերկուրիի վրա դիտվում են ջերմաստիճանի ամենակտրուկ փոփոխությունները։ Դրան նպաստում է նաև Մերկուրիի մակերևույթի փխրունությունը, որը վատ ջերմափոխանցիչ է:

8. Մերկուրիի խառնարանները հիմնականում անվանվել են արվեստագետների անուններով (ճարտարապետներ, երաժիշտներ, գրողներ, բանաստեղծներ, փիլիսոփաներ, գեղանկարիչներ, լուսանկարիչներ)։ Որքան խառնարանը մեծ է, այնքան անձի նշանակությունը մեծ է ժամանակակից աշխարհում։ Առաջին հնգյակի մեջ են Բեթհովենը (տրամագիծը՝ 643 կմ), Դոստոևսկին (411 կմ), Տոլստոյը (390 կմ), Գյոթեն (383 կմ) և Շեքսպիրը (370 կմ)։

Merkuri39. Մերկուրի մոլորակը կոչվում է հռոմեական դիցաբանության առևտրի աստծո՝ Մերկուրիի անունով, քանի որ այն շարժվում է երկնքում ավելի արագ, քան մյուս մոլորակները: Հունական դիցաբանությունում համապատասխանում է Հերմես աստծուն:

10. Մերկուրի մոլորակի հայկական անվանումն է Փայլածու և Հեյ: Փայլածու է անվանվում նաև Հին հայկական տոմարի գիշերվա ժամը 12-ը: Այն նաև հին հայկական տոմարի Ավելյաց ամսվա առաջին օրվա երկրորդ անունն է:

 

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս