Բաժիններ՝

Ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու դեպքում, հնարավոր է՝ ավելանան կրծքագեղձի, հաստ աղիի քաղցկեղով հիվանդության դեպքերը

Ինչպես հայտնի է, Առողջապահության նախարարության որոշմամբ՝ ֆոլաթթուն այլևս պետք է որպես հավելում լինի երեխաների սննդում և ալյուրի մեջ: Այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով ալյուրում ֆոլաթթվի հավելումների բացասական հետևանքների մասին՝ «ՄԱՆԵ» միջազգային էկոլոգիական կազմակերպության ներկայացուցիչ, էկոլոգ Դոլորես Ղափանցյանը նշեց, որ բնական ֆոլաթթուն՝ որպես վիտամին B9, օրգանիզմում չի կուտակվում: Դրա հիմնական մասը յուրացվում է, և քանի որ ջրալույծ վիտամին է, հեշտությամբ լուծված վիճակում անհետանում է օրգանիզմից և որևէ վտանգ չի ներկայացնում:

Նրա խոսքով՝ բոլոր բույսերը, որոնք մենք մեր սննդակարգում օգտագործում ենք, հարուստ են ֆոլաթթվով. «Այստեղ խոսքը գնում է արհեստական ֆոլաթթվի մասին, որը սինթեզված քիմիական նյութ է: Գիտնականներն աշխատում են մոդիֆիկացնել այդ քիմիական նյութը և սննդային հավելումների հետ ներմուծել մարդկանց օրգանիզմ, որը, ուսումնասիրությունների հիման վրա պարզվել է, յուրացվում է շատ վատ, որովհետև այն ֆերմենտը, որը պետք է մասնակցի ֆոլաթթվի յուրացմանը, առնետների հետ համեմատած՝ մարդու լյարդում 50 անգամ պակաս է և վատ է յուրացվում, և այս իմաստով՝ այդ ֆոլաթթուն անցնում է արյան մեջ և դրանից մեծ ռիսկերի տեղիք է տալիս»:

Դ. Ղափանցյանը նշեց, որ համաշխարհային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆոլաթթվով հարստացված ալյուր օգտագործելու պարագայում՝ կանանց մոտ 20-30% մեծանում է կրծքագեղձի քաղցկեղը, մեծացնում է նաև հաստ աղիի քաղցկեղի հնարավորությունը: Նրա խոսքով՝ Կանադայում և Չիլիում կատարված հետազոտությունների հիման վրա՝ տղամարդկանց այն խմբի մոտ, որին շարունակաբար վիտամին B9-ով հարստացված ալյուրով սնունդ է տրվել, 163%-ով մեծացել են քաղցկեղի առաջացման հանարավորության ռիսկերը:

«Ուսումնասիրվել են հղի կանայք, որոնք անպայման պետք է ընդունեն ֆոլաթթու, որովհետև ֆոլաթթուն կոչվում է նաև «ճուտիկի վիտամին», որն անհրաժեշտ է երեխայի նյարդային համակարգի զարգացման համար: Պարզել է, որ մոտավորապես 23-25%-ով մանկական ասթմաները շատ են այն երեխաների մոտ, որոնց մայրերը հղիության ընթացքում ընդունել են ֆոլաթթու: Նորվեգիայում կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ այն տղամարդիկ, որոնց մոտ սրտանոթային հիվանդություններից մահացությունը 43 % է կազմել, շատ են եղել այն մարդիկ, որոնց տրվել է ֆոլաթթվով հարստացված ալյուր»,- ասաց Դ. Ղափանցյանը, որը չի հասկանում, թե Հայաստանում ինչու որոշեցին ալյուրը հարստացնել ֆոլաթթվով և երկաթով:

Կարդացեք նաև

Նա նաև նկատեց, որ ֆոլաթթվի ավելցուկի քանակը վերածածկ է կատարում և թույլ չի տալիս, որ օրգանիզում արտահայտվի վիտամին B12-ի պակասը, որի հետևանքով զարգանում է չարորակ սակավարյունություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս