Բաժիններ՝

«Անձամբ հետամուտ կլինեմ օրենքի ողջ խստությամբ նրանց պատասխանատվության ենթարկելու հարցում». Հովիկ Աբրահամյանը՝ ԾԻԳ-երի մասին

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր մտահոգությունները հայտնեց տարբեր գերատեսչություններին կից ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) գործունեությունից: Ըստ նրա՝ տարիներ շարունակ ԾԻԳ-երի միջոցով միլիարդների ներդրումներ են իրականացվել, սակայն, որպես կանոն, ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալների, չարաշահումների, քան իրականացված աշխատանքների մասին:

Վարչապետը նշեց, որ վերջերս քննարկվել են ԾԻԳ-երի այս տարվա առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունները. «Հանդիպման ժամանակ ես խստագույնս զգուշացրել եմ ԾԻԳ-երի ղեկավարներին՝ զերծ մնալ կոռուպցիոն ցանկացած դրսևորումներից: Հակառակ դեպքում ոչ միայն կազատվենք նմանատիպ պաշտոնյաներից, այլև անձամբ հետամուտ կլինեմ օրենքի ողջ խստությամբ նրանց պատասխանատվության ենթարկելու հարցում: Այս գործընթացում հրապարակայնության ապահովումը անհրաժեշտություն է և մեր հասարակությունը պետք է իմանա, թե որտեղ և ինչպես են ծախսվում ներգրավվող ֆինանսական միջոցները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս