Շրաջադարձ Վերնիսաժի գործով. Գոռ Առաքելյանի մեղադրանքը փոփոխվեց
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2013թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրողի որոշմամբ՝ փոխվեց ամբաստանյալ Գոռ Առաքելյանի մեղադրանքը և նոր մեղադրանք առաջադրվեց:
Դատախազն ասաց, որ դատաքննությամբ հեազոտված ապացույցներն իրենց համակացությամբ ուսումնասիրելով գտնում է, որ չի հիմնավորվել միջադեպի ժամանակ ամբաստանյալ Գոռ Առաքելյանի կողմից Ներսես Մելքոնյանին և Վալերիկ Հովհաննիսյանին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությունը, ցանկությունը:
Որոշման մեջ դտախազը վկայակոչել էր վկաների ցուցմունքներ, փորձաքնությունների եզրակացություններ: «
Նշված ապացույցների վերլուծությունը վկայում է, որ թե Ներսես Մելքոնյանի և թե Վալերիկ Հովհաննիսյանի վրա կրակոցներ արձակելիս Գոռ Առաքելյանն ատրճանակի ոփողը պահել է հորիզոնականից դեպի ներքև ուղղությամբ՝ կրակոցներն արձակելով մոտ տարածությունից, որպիսի պայմաններում ոչինիչ չի խանգարել վերջինիս հրազենի գործադրմամբ վնասելու Ներսես Մելքոնյանի և Վալերիկ Հովհաննիսյանի կենսական կարևոր օրգանները և վերջիններիս զրկելու կյանքից»,- ասաց մեղադրողը:
Նա նշեց, որ «տվյալ գործով Ներսես Մելքոնյանի և Վալերիկ Հովհաննիսյանի կյանքի համար վանգավոր արարք կատարելու, նրանց կյանքից զրկելու հնարավորությունը կամ անխուսափելիությունը նախատեսելու, վերջիններիս մահ պատճառելու Գոռ Առաքելյանի ցանկությունը հաստատող ուղղակի դիտավորությունը դատաքննության ընթացքում չի հիմնավորվել». «Հրազենի գործադրմամբ՝ Ներսես Մելքոնյանի առողությանը ծանր վնաս, իսկ Վալերիկ Հովհաննիսյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դրվագներով Գոռ Առաքելյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի ոչ թե 34-104»-րդ հոդածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին (սպանության փորձ), այլ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9-րդ կետերով (դիավորութամբ առողությանը ծանր վնաս պատճառելը), 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներին»:
Մեղադրանքի փոփոխումից հետո Գոռ Առաքելյանը հայտարարեց, որ մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չունի: