«Ռիգայում Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման ոչ այնքան բովանդակությունն է կարևոր, որքան Եվրոպայի հետաքրքրվածությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:
Համեմը տարբերվում է այլ կանաչիներից սելենի բարձր պարունակությամբ։ Սերմի եթերային յուղում պարունակվող լինալոոլը և հերանիոոլը և տերևից առանձնացված դոդեցենալ նյութն ի զորու են տրոհել բակտերիաների բջիջները։ Համեմն ունի նաև հակավարակային ազդեցություն։
Փաստաբանն ասաց նաև, որ մինչ օրս ունեցած տվյալներից կարող են ենթադրաբար ասել, որ կրակող անձը, ամենայն հավանականությամբ եղել է 1 անձ:
«Մենք այստեղ մի փոքր այլ պատկերացում ունենք, մենք գտնում ենք, որ պետք է արձանագրվի այս պարզ թեզը, որ պետական իշխանությունը պատասխանատվություն է, եթե դուք գրում եք՝ գործառույթ, ինստիտուտ, լիազորություն, մեր պատկերացմամբ՝ լիազորությունը միշտ ասոցիացվում է իրավունքի հետ, և պատասխանատվությունը մղում է երկրորդ պլան»,- նշեց Խ. Հարությունյանը: Նա կարծում է՝ սոցիալական պետության հիմնական հատկանիշը ոչ այնքան՝ սոցիալական արդարության ինստիտուտների ապահովումն է, որքան տնտեսական համակարգը՝ սոցիալական պետության հիմքում.
Հունիսի 6-ին, շնորհիվ «Oriflame Հայաստան» ընկերության, Կարապի լճում կրկին թեժ է լինելու։ Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի ոտքն ու հատկապես` թռիչքը, ինչպես ասում են` Կարապի լճում խերով էր եղել։ Այս անգամ, սակայն, լիճն իր շուրջ կհավաքի նորաձևության, հատկապես` հայկական նորաձևության սիրահարներին։
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու հետ կապված վերջին դեպքի հետ արդարադատության համակարգը գործ չունի, դա քրեական մարմինների խնդիրն է, պետք է ճիշտ հասցեով դիմել: Հ.Մանուկյանը խորհուրդ տվեց կոնկրետ խնդրով դիմել կոնկրետ իրավապահ մարմիններին:
«Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի առևտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանը երեկ 168.am-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունները, որ Երևանի սուպերմարկետներում ու մոլերում տեղադրված «Էլ լոտո» խաղային ապարատները պատկանում են իր ընտանիքին: Նա հստակեցրեց, որ ապարատները տեղադրել է «Գուդ վին» ընկերությունը, որի բաժնետերն իր որդին է:
«Այսօրվանից երկօրյա նստացույց ենք սկսում, առայժմ երկօրյա, կտեսնենք, թե մեր ներուժն ինչպիսին է և կորոշվի հետագա անելիքը»,- այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ 168.am-ին ասաց Նաիրիտի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
Այսօր կառավարության նիստում որոշվեց ՄԻԵԴ 3 վճիռները կատարելու համար բյուջեից 160 հազար եվրո հատկացնել: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց, որ պետք է փոխհատուցեն Բյուզանդի փողոցի նախկին բնակիչներին:
«168 Ժամը» մի քանի գրավոր հարց էր ուղղել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ կապված ներդրումների և ներդրումային ծրագրերի հետ
Ըմպելիքը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 1ճ/գ դարչին, 2ճ/գ մեղր ու 250մլ ջուր: Մեղրի և դարչինի հարաբերությունը պետք է լինի 2/1-ի:
Սակայն սպասելու անհրաժեշտություն չկա, որովհետև ՀՀ-ՌԴ արտաքին առևտրի տվյալները կարելի է գտնել նաև Ռուսաստանի պաշտոնական աղբյուրներում։
Այս դիմակը բուժում է մազարմատները և խթանում աճը: Դիմակի կանոնավոր օգտագործման դեպքում մազերը փարթամանում են ու ավելի առողջ դառնում:
Ամբաստանյալներ Շանթ և Շահեն Հարությունյանների, Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը Վճռաբեկ դատարանին խնդրել էր բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել արդարացման դատավճիռ` հռչակելով իր պաշտպանյալների անմեղությունը կամ գործն ուղարկել նոր դատաքննության։ Միաժամանակ խնդրել է փոխել Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։
«ԱՄՆ ներկայությունը Վրաստանում կարևոր է նաև Հայաստանի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը` անդրադառնալով Թբիլիսիի մերձակա Վազիանի զորավարժարանում և ռազմական օդանավակայանի տարածքում շարունակվող վրաց-ամերիկյան համատեղ «Noble partner» («Արժանի գործընկեր») զորավարժությունների ռազմաքաղաքական նշանակությանը ոչ միայն՝ տարածաշրջանի, այլև՝ Հայաստանի համար:
Շաքարային դիաբետ. 2ճ/գ վարսակի հատիկը 15 րոպե եփեք թույլ կրակի վրա 500 մլ եռջրում։ Թրմեք 1 ժամ, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։
Հռոմում շարունակվում է «Մասթերս-1000» կարգի մրցաշարը: Այսօր կայանում են 1/16-րդ եզրափակչի հերթական հանդիպումները:
Ըստ The Telegraph-ի՝ «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխին վաճառելու որոշումը կախված է թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչի կամքից: 32-ամյա դարպասապահը դժգոհում է խաղային պրակտիկայի պակասից:
Մեր աղբյուրները պնդում են, որ Պետրոսյանի նշանակման հարցը որոշել է անձամբ Երվանդ Զախարյանը: Պարգև Պետրոսյանը նախկինում աշխատել է գազի համակարգում, «Հայգազշին» ընկերությունում:
Թարմ, իրական և շատ համեղ նշի կաթը կարող եք այժմ պատրաստել նաև տանը: healthyfoodstar.com-ը ներկայացնում է մի բաղադրատոմս, որը կօգնի պատրաստել տնական նշի կաթ, որը կարող եք գործածել սմուզիներ և ապուրներ պատրաստելիս:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Խավի Հերնանդեսը դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայում մասնակցել է 150 հանդիպման: Առաջին հանդիպմանը Խավին մասնակցել է 18 տարեկանում` 1998 թվականի սեպտեմբերին` «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում:
Չեմպիոնների լիգայի գավաթի ներկայիս տիրակալ «Ռեալ Մադրիդն» այսօր երեկոյան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպման շրջանակներում ուժերը չափելու է «Յուվենթուսի» հետ: Թուրինում Անչելոտիի սաները պարտվել են 1:2 հաշվով:
Քաղցր պղպեղը հարուստ է վիտամիններով՝ ռուտինով (P), որը հեղուկացնում է արյունը եւ ամրացնում արյունատար անոթների պատերը. այդ իսկ պատճառով շատ օգտակար է տրոմբոֆլեբիտի եւ երակի վարիկոզ լայնացման դեպքում։
«Հայաստանի այդ նախաձեռնությունը պետք է շատ ավելի վաղ լիներ, մենք նույնիսկ կարծում էինք, որ Հայաստանը կարող էր Իրան-Արևմուտք փոխհարաբերություններում ստանձնել լավ դերակատարություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԵՏՄ ղեկավարների նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից հնչեցրած հայտարարությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
«ՀԷՑ-ի և արտադրող կազմակերպություների, որոնք ներկայացրել են սակագնի բարձրացման հայտ, մենեջմենթի, կառավարման խնդիրը պետք է քննարկել, արդոյք ունե՞ն իրենց մեղքի բաժինը, թե՞ ոչ: Ի վերջո, կան հսկայական կորուստներ, որոնք ավելին են, քան նախատեսված է իրենց ծրագրերում: Ինչ-որ մեկը դրա համար պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործի դատաքննությունը: Հունիսի 1-ին կողմերը հանդես կգան ճառերով:
Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցությունում «հյուրընկալվել» էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրենք քննարկումների շարք են նախաձեռնել կառավարության անդամների և մյուս գերատեսչությունների ղեկավարների հետ՝ հասարակությանը հուզող խնդիրների վերաբերյալ:
168.am-ի տեղեկություններով՝ «Էլ լոտո» խաղային ապարատները պատկանում են «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի առևտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանին, ով հայտնի է «Շինանյութի Սերոժ» կամ «Եվրոպայի Սերգեյ» մականուններով, ում պատկանում է նաև Աշտարակ գնացող ճանապարհի հսկա, արձանախմբերով առանձնատունը:
2015 թ. ապրիլի 25-ին թուրքական «Հյուրիեթ» թերթում հրապարակված հարցազրույցում թղթակիցը հարցրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, թե արդյոք Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից: Ստորև ներկայացվում է «Հյուրիեթ»-ում նախագահ Սարգսյանի պատասխանի թուրքական տեքստի իմ թարգմանությունը.
Միզապարկի մանր քարերի, ավազի դեպքում. Խառնեք ակացիայի ծաղիկները շաքարավազի հետ 2։1 քաշային հարաբերությամբ։ Խառնուրդը տեղավորեք արծնապատ տարայի մեջ, ծածկեք սպիտակ թղթով, վրայից դրեք տախտակ եւ ծանր իր (քար)։ Տեղադրեք հով մութ տեղում 7-10 օր։