Գրեյպֆրուտը և սուրճն այրում են ճարպերն ու առույգացնում
Ցանկացած նիհարեցնող միջոց օգտագործելիս կարևոր է նախ՝ ծանոթանալ բաղադրամասերի հատկություններին։ Թուրինջի, նույնն է` գրեյպֆրուտի դեպքում կարող են առաջանալ առողջական խնդիրներ դաշտանադադարի տարիքում գտնվող կանանց մոտ։
Հարկավոր է
- Կեղևահանված գրեյպֆրուտ-250 գրամ։
- Չբոված սուրճի հատիկներ-100 գրամ։
- Համեմունքային մեխակենու չորացրած բողբոջ` 5 հատիկ։
- Մեղր կամ շաքար-200 գրամ։
- Որակյալ օղի-500 մլ։
Պատրաստման եղանակը
- Գրեյպֆրուտը բաժանեք դիլիմների և յուրաքանչյուրը մի քանի տեղից ծակեք ասեղով։
- Սուրճի հատիկները մանրացրեք հավանգով, 14 օր թրմեք մութ հով տեղում, քամեք։
Ինչպես օգտագործել
Խմեք 30-50 մլ` օրը 2-3 անգամ, ուտելու ընթացքում։
Ազդեցության մեխանիզմը
Գրեյպֆրուտի դիլիմներն իրարից անջատող կիսաթափանցիկ թաղանթում պարունակվում է նարինգենին և նարինգին։
Նարինգինը լեղամուղ նյութ է, ինչի շնորհիվ խթանվում է ճարպերի այրումը։
Այժմ՝ ամենաէականը
Նարինգենինը և նարինգինը նպաստում են կոֆեինի կուտակմանն արյան ավիշի մեջ։ Ապա, երբ այս երեք նյութերը միաժամանակ են հայտնվում մեր օրգանիզմում, զգալիորեն ավելանում է ճարպերի այրման վրա ծախսվող էներգիան։
Հասկանալի է, որ գրեյպֆրուտը կարելի է ուտել սուրճի կամ թեյի հետ (որը նույնպես կոֆեին է պարունակում) և նիհարել։
Խորհուրդներ
Նարինգին է պարունակվում նաև պտղակեղևի և ներքին ճերմակ շերտում։
- Եթե որոշեք նիհարել գրեյպֆրուտի օգնությամբ, ապա բաժանեք այն չորս մասի և կերեք ուտելուց հետո։ Օգտակար է նաև շաքարային դիաբետի, բարձր ճնշման, աթերոսկլերոզի, անքնության, դեպրեսիայի, գերհոգնածության դեպքում։
- Կարելի է նաև չորացնել կեղևի ճերմակ շերտը, փոշիացնել և համեմել ուտեստներն ու ըմպելիքները։
Գրեյպֆրուտը վտանգավոր է
Դաշտանադադարի տարիքում գտնվող կանանց շրջանում կատարված հետազոտությունների միջոցով ապացուցված է, որ այդ տարիքային խմբում օրը 50 գրամ գրեյպֆրուտ ուտողների 33 %-ի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղի միտում։ Հետազոտությունները կատարվել են 2005-2007թթ.։
Թեպետ հետևությունները դեռ ամբողջական բնույթ չեն կրում, այնուամենայնիվ, նման հավանականություն կա։
- Գրեյպֆրուտի հյութը հակացուցված է դեղորայք ընդունող հիպերտոնիկ և սրտի հիվանդություններ ունեցող անձանց։
Գրեյպֆրուտը պայծառացնում է տեսողությունը
- Խառնեք 50 մլ գրեյպֆրուտի ու 1 ճ/գ կիտրոնի հյութեր, 1 թ/գ մեղր, 15 գրամ մանրացրած ընկույզ։ Կերեք գազարի քերուկի` 100-200 գ, և բուսայուղի` 1-2 թ/գ հետ։
- Մեկ միջին սոխը 2-3 րոպե եփեք եռջրում, մաքրեք։ Կերեք 50 գ գրեյպֆրուտի և թթվասերի հետ։
Գրեյպֆրուտի պատմությունը
Բնության մեջ չի հանդիպում, ենթադրվում է, որ քաղցր նարնջի և պոմպեյլմուսի խառնածին է` հիբրիդ։ Տարածված է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, 10-12 մ բարձրությամբ ծառ է։ Ճերմակ ծաղկաթերթերը և պտղակեղևը հարուստ են եթերային յուղերով։ Սերմերից արտադրվում է արժեքավոր դեղամիջոց` «Ցիտրուսեպտ»։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: