Կանաչ ըմպելիք՝ հարթ մաշկի համար
                                    Այս հրաշք կանաչ ըմպելիքը, որն իր մեջ պարունակում է քլորոֆիլ, ըստ healthyfoodstar.com-ի՝ արդյունավետ կերպով ազդում է առողջության վրա և ամրացնում օրգանիզմը: Եթե ցանկանում եք մաքրել օրգանիզմը՝ խմեք այն:
Բոլոր կանաչ բանջարեղենները պարունակում են քլորոֆիլ, և մենք այն ստանում ենք կանաչ մրգեր և բանջարեղեն ուտելով: Քլորոֆիլը հրաշալի պայքարում է անեմիայի, ինֆեկցիաների դեմ, մաքրում է լյարդն ու մարսողական օրգանները, վերացնում բակտերիաները:
Կանայք գոհ կմնան այն մտքից, որ քլորոֆիլը նաև պայքարում է վարիկոզային երակների դեմ, լավացնում է շրջանառությունը և վերականգնում թոքերի անոթային համակարգը: Կանաչ մրգերի և բանջարեղենի կանոնավոր օգտագործման դեպքում կնվազեցնեք վարիկոզային երակները և ոտքերին գեղեցիկ տեսք կհաղորդեք:
Ներկայացվող կանաչ ըմպելիքն իսկական քլորոֆիլային պայթյուն է, որը կթարմացնի մարմինն ու կվերադարձնի էներգիան: Կարող եք այն խմել, երբ ցանկանում եք:
Բաղադրություն
- Քառորդ արքայախնձոր
 - Քառորդ վարունգ
 - 1 լայմ
 - 1 փունջ նեխուր
 - Մեկ բուռ կաղամբ
 - Մեկ բուռ սպանախ
 - Կես բրոկկոլի
 - 100մլ նշի յուղ
 - Մի բուռ սառույց
 
Պատրաստման եղանակը
Արքայախնձորն ու լայմը մաքրեք և լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք մյուս բոլոր բաղադրիչները: Լավ խառնեք ամբողջը՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Մեջը սառույց գցեք և խմեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    