Հանրապետության տնտեսական զարգացումն ապահովելու համար կարևոր նշանակություն ունի տարբեր շրջաններում արտադրական ձեռնարկությունների ստեղծումը, ինտենսիվ ապրանքափոխանակության իրականացումը: Մրցակցությունը տարբեր ձեռնարկությունների միջև կհանգեցնի նաև արտադրվող ապրանքի որակի բարձրացմանը և արտասահմանյան շուկա դուրս գալուն:
Ճիշտ, հավասարակշռված սննդակարգն օգնում է առողջ լինել, լավացնել մաշկի որակը, կարգավորել նյութափոխանակությունը:
«Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիրը պեսիմիստորեն է տրամադրված: Լիոնել Մեսսին հույս ունի ԱԱ-2018-ի ոսկին հաղթելու, բայց Արգենտինայի հավաքականին չի համարում ֆավորիտ:
Խնդիրները, որ հավաքվել են ներսումդ, մի գեղեցիկ երեկո կվերածվեն վիճաբանության, ցավի, չհասկացված պահանջների, մինչև անգամ դռների որոտող բախումների: Ցանկացած վեճ կլուծվի, եթե միայն կարողանաս հաղթահարել ներսումդ գլուխ բարձրացրած խնդիրները:
«Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) բարձրաձայնված խնդիրների մեջ անընդհատ նշվում է կոռուպցիան, կոնկրետ օրինակներ են բերվում:
ատրոնի միջազգային օրվա առիթով հրավիրված ասուլիսի ընթացքում ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն անդրադարձավ նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնին ու այդ թատրոնի խնդիրներին:
«Հայաստանն ամեն տարի վերածվում է սեփական լուծումներ ստեղծող երկրի։ Կառավարության կողմից ևս խթանվում է սեփական ընկերությունների ստեղծումը, ստարտափների ձևավորմանն ուղղված ծրագրերը»:
Անցած շաբաթ և կիրակի օրերին Շիրակի մարզում ուժեղ քամու առկայությունը մեծ վնաս էր հասցրել որոշ շենքերի կտուրներին, որոնք մեծամասամբ լավ ամրացված չէին եղել: Պոկվել էին նաև որոշ կտուրների ծածկեր, վնասվել էլեկտրական լարեր:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի կարծիքով՝ ռուսական Ռազմական ոստիկանության ստորաբաժանում Հայաստանում հիմնելն այն նկատառումով է, որ ինչ-որ խնդիր եթե լինի իրենց քաղաքացիների հետ, իրենց օրենքներով կարողանան գործողություններ անել, ապա դա նորմալ է:
Թատրոնի միջազգային օրվա առիթով դերասան Լևոն Հարությունյանը և ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն այսօր հանդիպեցին լրագրողների հետ, խոսեցին թատրոնի խնդիրներից, անդրադարձան դրանց լուծման հնարավոր ելքերին:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ տարածաշրջանը գտնվում է շատ վտանգավոր ժամանակահատվածում։
Ես՝ Հովհաննես Գասլտյանն եմ, կինոռեժիսոր, ֆիլմարտադրող, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիրը։ Ընկերությունը գործում է 2005-ից, մասնագիտացված է միջազգային համատեղ ֆիլմարտադրության մեջ։ Մեր առաջին՝ «Խճճված Զուգահեռներ» (2009թ) ֆիլմը արտադրել ենք Նորվեգիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների և Ռուսաստանի մասնակցությամբ։
Եվրամիությունը վիզաների ազատականացման հարցում վարում է «քայլ առ քայլ» քաղաքականություն: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը: Նա հիշեցրեց Բալկանյան երկրների, Ուկրաինայի օրինակը, որտեղ նույնպես դա կիրառվել է:
2018թ.-ի մարտի 20-ին «Յունիբանկ» ԲԲԸ-ի 250 մլն ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են Nasdaq OMX Armenia-ի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն UNIBB5 բորսայական հապավմամբ:
«2017թ. ՏՏ ոլորտում 29.6% աճ է գրանցվել։ Ստեղծվել է 381 նոր ընկերություն, որոնք օգտվում են հարկային արտոնություններից։ 2017թ. ընթացքում նախարարության կողմից իրականացվել են «Գյումրու տեխնոլոգիական կենտրոն», «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն» ծրագրերը»:
Toyota Engineering Society ընկերության մասնագետները ստեղծել են մարդանման ռոբոտ-բասկետբոլիստ, որին անվանել են CUE: Android ռոբոտը գնդակները նետում է ցանցը 100 տոկոս ճշգրտությամբ:
Գլուխկոտրուկները թարմանալու և ուղեղն աշխատեցնելու հետաքրքիր տարբերակներ են։ Adme.ru-ն ներկայացնում է պարզ առաջադրանքներ, որոնք ուշադրություն են պահանջում։
Խոյ։ Անհնար է չնկատել Խոյերին, քանի որ նրանք ամեն բան աղմուկով են անում։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այնքան ինքնավստահ են, որ չեն վախենում բարձրաձայնել իրենց համոզմունքները։
Մինչև 4 տարեկանը ապագա անհատականության հիմքն է դրվում: Հենց այդ պատճառով էլ շատ կարևոր է երեխաներին սովորեցնել անել հետևյալ 13 բաները, քանի դեռ շատ ուշ չէ:
Ծնկների և հոդերի ցավերն առավել տարածված են 50 տարեկանից բարձր անձանց շրջանում և կարող են էապես ազդել կյանքի որակի վրա։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ բորբոքման և ցավի դեմ պայքարելու բնական միջոցներ շատ կան։
Որքան մեծ է հեռախոսը, այնքան շատ ժամանակ ենք մենք ծախսում՝ նայելով դրա էկրանին: Այս մասին հայտնում է AppOptix ընկերության հետազոտությունը: Հետազոտության արդյունքում ուսումնասիրվել են 4000 օգտատերերի տվյալներ:
Անդորրայում բարձր դասարանի աշակերտն իր համար ձեռքի պրոթեզ է պատրաստել՝ օգտագործելով Lego-ն: Ապագայում աշակերտը ցանկանում է ստեղծել ընկերություն, որը կզբաղվի նմանատիպ խաղալիքներով պրոթեզներ պատրաստելով:
Հիվանդություն, որի ժամանակին ախտորոշումն ու բուժումը կարող է փրկել ձեր կյանքը։ Fabiosa.com-ը ներկայացրել է 5 նշան, որոնք կարող են վկայել հիվանդության առկայության մասին։
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը խոսել է կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ Նեյմարի՝ Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին:
«Բոլորը միաբերան 4 շաբաթ պնդում են, որ դեղատոմսերի կարգը պետք է։ Խնդիրն այն է, որ բժիշկների մի մասն ուզում է, որ կոռուպցիոն ռիսկերը մնան այնտեղ, որտեղ կան»,- այսօր խորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ այս մասին ասաց ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։
«Վերջին տարիներին Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 30 տոկոսով աճել է, արտահանումը Հայաստանից Ռուսաստան աճել է 44 տոկոսով, 30 տոկոսով ավելացել է Ռուսաստանի քաղաքացիների՝ Հայաստան այցելությունների թիվը»:
Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողներն ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ («Եդինայա Ռոսիա» կուսակցություն) Կոնստանտին Զատուլինին հիշեցրին, որ նա ժամանակին դեռևս Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին «ոսկյա ռուլետկա» է նվիրել:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանից հետաքրքրվեց. «Այս օրենքը ընդունելիս դուք հանրային կարծիք ուսումնասիրե՞լ եք, մոնիտորինգ արե՞լ եք, զարմանալիորեն ստացվում է, որ մեր կառավարությունը կտրված է ժողովրդից»:
«Եթե ոչինչ չանեինք, մարդիկ շարունակելու էին գնալ, դեղատներից գնել վտանգավոր դեղեր և անհասկանալի բուժումներ ստանալ, մարդիկ պետք է գնային և ուղղորդում ստանային՝ հատուկ դեղերի և դեղատների համար։ Մեր որոշումը հապճեպ չի եղել»,- այսօր խորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։