Դադարեք դիմանալ ցավին․ հյութ, որը կօգնի ազատվել ծնկի և հոդերի ցավից

Ծնկների և հոդերի ցավերն առավել տարածված են 50 տարեկանից բարձր անձանց շրջանում և կարող են էապես ազդել կյանքի որակի վրա։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ բորբոքման և ցավի դեմ պայքարելու բնական միջոցներ շատ կան։ Առաջարկվող միջոցը հարուստ է մագնիումով, վիտամին C-ով, բրոմելայնով, կրեմնիումով, ինչը հնարավորություն է տալիս ազատվել ցավից։

Բաղադրիչներ

  • 2 բաժակ արքայախնձոր
  • մի բաժակ նարնջի հյութ
  • մի բաժակ վարսակ
  • դարչնի 1 փայտիկ
  • մի բաժակ ջուր
  • 40 գրամ մանրացրած նուշ
  • մեղր՝ ըստ ցանկության։

Արքայախնձորը հարուստ է բրոմելայնով, որն անհրաժեշտ է բորբոքման բուժման համար։  Նարնջի հյութը վիտամին C է պարունակում, որը նպաստում է կոլագենի արտադրմանը։ Սա կարևոր է ոսկորների և աճառների համար։

Նուշը հարուստ է մագնիումով, սպիտակուցներով, ցինկով, կալցիումով, վիտամին E-ով, թթվով, որն օգտագործվում է արթրիտի բուժման ընթացքում։ Դարչինն օգնում է ազատվել այտուցներից, հանգստացնել ցավը, իսկ մեղրի հակաբորբոքային հատկությունները հնարավորություն են տալիս հանգստացնել ցավը։ Բորբոքման դեմ կարող է օգնել պայքարել նաև վարսակը։

Կարդացեք նաև

Պատրաստման եղանակը։ Եփեք վարսակը, ավելացրեք մյուս բաղադրիչները։

Ինչպես օգտագործել։ Օգտագործեք ամեն օր՝ երկու շաբաթ շարունակ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս