Ինչո՞ւ է պետք սուրճից հետո անպայման ջուր խմել
Բոլոր իրենց հարգող սրճարաններում, մեկ գավաթ բուրավետ սուրճի հետ միասին, հաճախորդներին նաև մեկ բաժակ մաքուր, սառը ջուր է մատուցվում: Այս հին, գեղեցիկ ավանդույթը գործնական նշանակություն ունի: Այնպիսի ըմպելիքը, ինչպիսին սուրճն է, իսկապես պետք է ջրով խմել, և ոչ միայն՝ նրա համն ավելի լավ զգալու համար:
Մի ալկալոիդը լավ է, իսկ երկուսը` ավելի լավ:
Էսպրեսսո, ամերիկանո, կապուչինո, լատտե. սուրճի հատիկների գործածությամբ պատրաստվող ըմպելիքների քանակը բավականին մեծ է, սակայն մարդու նյարդային համակարգի վրա ազդելու տեսանկյունից սկզբունքային տարբերություններ կան միայն ամբողջական սուրճի հատիկներից և լուծվող սուրճից պատրաստված ըմպելիքների միջև: Բանն այն է, որ իր կառուցվածքով սուրճի հատիկը միատարր չէ:
Նրա արտաքին շերտը պարունակում է բոլորին կոֆեին անվանմամբ քաջ հայտնի առույգացնող ալկալոիդը, որը վառ արտահայտված թարմացնող գործողություն է կատարում: Հատիկի ներսի մասում է գտնվում ևս մեկ ալկալոիդ` թեոբրոմինը:
Լուծվող սուրճ պատրաստելիս օգտագործվում է միայն հատիկի ներսի մասը: Արտաքին շերտն առանձնացվում է և օգտագործվում բժշկական պրեպարատների կամ էներգետիկ ըմպելիքների պատրաստման մեջ: Բայց եթե մենք գործ ունենք հատիկավոր սուրճի հետ, ապա պետք է հիշել, որ նրա մեջ պարունակվում են միանգամից 2 ալկալոիդներ:
Հակադարձ պրոցես:
Երբ մենք սուրճ ենք խմում, այս 2 ալկալոիդները մեր օրգանիզմ միանգամից են ընկնում, իսկ ահա գործել սկսում են հերթով: Սկզբում սկսում է աշխատել կոֆեինը, ու հենց նրա գործողության հետ է կապված առույգացնող էֆեկտը: Իսկ մոտավորապես 25 րոպե անց բեմ է դուրս գալիս թեոբրոմինը: Կոֆեինն օրգանիզմի բոլոր անոթները նեղացնող հատկություն ունի: Բացառություն են կազմում միայն երիկամները: Նրանց դեպքում էսպրեսսոյի մի քանի կումից հետո, ընդհակառակը, անոթները լայնանում են: Արդյունքում` կտրուկ բարձրացած արյան զարկերակային ճնշում ու միզելու ցանկություն: Վերջինը կապված է երիկամներում արյան հոսքի լավացման հետ:
Սակայն չանցած կես ժամ` մարդը սկսում է քնելու ցանկություն ունենալ: Ընդ որում, շատերի մոտ երիկամների շրջանում ոչ այնքան հաճելի ձգող զգացողություն է նկատվում: Սա խոսում է թեոբրոմինի գործողության մասին. բոլոր օրգաններում ճնշումը բարձրացել է, իսկ երիկամներում` իջել: Երիկամներում արյան հոսքի խանգարումներից խուսափելու համար պետք է սուրճի յուրաքանչյուր կումից հետո մի կում սովորական ջուր խմել:
30-րդ կիլոմետրի էֆեկտը
Լուծվող սուրճի դեպքում ավելի հետաքրքիր է: Քանի որ այն պատրաստում են սուրճի հատիկի ներսի մասից, որի մեջ կոֆեինի պարունակությունը չի գերազանցում 10 %-ը, թեոբրոմին բավականին շատ կա, նրա էֆեկտը փոքր-ինչ այլ է, քան սուրճի ամբողջական հատիկներից պատրաստած ըմպելիքինը: Առույգացնող գիծն այնքան էլ վառ արտահայտված չէ, որոշ դեպքերում իսպառ բացակայում է նույնիսկ:
Դրա փոխարեն՝ այդպիսի ըմպելիքն ունի քնկոտության հակելու հստակ էֆեկտ: Այնպես որ, եթե ձեր ծանոթներից մեկը բողոքում է, որ սուրճից հետո ոչ թե առույգանում է, ցանկանում վազել ու թռչկոտել, ապա նա հավանաբար խմել է ոչ թե՝ հատիկավոր, այլ՝ լուծվող սուրճից պատրաստված ըմպելիք:
Ճանապարհներին հաճախ մետաղյա տարաներով պատրաստի լուծվող սուրճ գնող վարորդները դրան անգամ անվանում են տվել` 30-րդ կիլոմետրի էֆեկտը: Սա նշանակում է, որ այն խմելուց մոտ 30 կմ ճանապարհ անցնելուց հետո նրանց քունը սկսում է տանել մոտ մեկ ժամվա չափ:
Այնպես որ, լուծվող սուրճը ցանկալի է խմել սովորական ջրով, որպեսզի այն խմելուց հետո քնելու ցանկություն չունենաք: Իսկ ավելի լավ է դրա փոխարեն՝ թունդ սև թեյ խմեք: Նրա մեջ կոֆեինի քանակը նույնքան է, ինչքան սուրճի մեջ, իսկ թեոբրոմինն իսպառ բացակայում է:
Հավելյալ պատճառներ:
Սուրճի սիրահարների համար կան նաև այլ փաստարկներ, որոնց համաձայն` այն ավելի լավ է խմել ջրով:
- Համեղ է, ինչպես առաջին անգամ: Եթե սուրճը կումը կումի հետևից խմեք, ապա երկրորդ կումն այնքան համեղ չի լինի, որքան առաջինը: Իսկ մաքուր ջուրը լվանում է համային ռեցեպտորները, և արդյունքում` կարելի է լիովին վայելել յուրաքանչյուր կումը:
- Ճնշումը նորմայի մեջ է: Նրանք, ովքեր վախենում են ավելորդ անգամ սուրճ խմելուց բարձր ճնշման ռիսկի պատճառով, սովորական ջուրը կարող է հիանալի ծառայություն մատուցել: Այն ունակ է թուլացնել կոֆեինի գործողությունը: Եթե սուրճի յուրաքանչյուր կումից հետո այն խմեք, սիրտը ուժգին չի զարկի:
- Մարգարտյա ատամներ: Սուրճի մեջ կա պիգմենտ, որը գունավորում է ատամի էմալը, սակայն, եթե յուրաքանչյուր կումից հետո մի քիչ ջուր խմեք, ապա պիգմենտը չի հասցնի ներծծվել, ու ատամները կմնան նույնքան ճերմակ, որքան կային:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը