Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը
Պիտ Հեգսեթի գործունեությունը պաշտպանության նախարարի պաշտոնում խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի (Բանակի) արդիականացմանը։ Այս մասին, Բանակի նախարար Դենիել Դրիսքոլի հրաժարականի հետ կապված, հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին։
Նրանց տվյալներով՝ Դրիսքոլը մտահոգություն է հայտնել Հեգսեթի այն կարգադրությունների կապակցությամբ, որոնք վերաբերում էին Բանակի մարտունակության և դրա բարեփոխման համար պատասխանատու գեներալների պաշտոնանկությանը։ CNN-ի բազմաթիվ աղբյուրներ համաձայնել են Դրիսքոլի այն կարծիքի հետ, որ Պենտագոնի ղեկավարը խանգարում է ցամաքային զորքերը հարմարեցնել 21-րդ դարի մարտական գործողությունների պայմաններին՝ հաշվի առնելով անօդաչու սարքերի աճած նշանակությունը։
Փոխարենը Հեգսեթը առաջնահերթ ուշադրություն է դարձնում սեփական «ամերիկացի մարտիկի» կերպարի պահպանմանը և, իր կարծիքով, զինծառայողների շրջանում իսկական մարտական ոգու վերածնմանը։ Նրա տեսլականի հետ անհամաձայն զինվորական հրամանատարության բոլոր ներկայացուցիչներին նա դուրս է մղում, նշել է CNN-ը։

