Բաժիններ՝

«Ամեն տարի մոտ 2000 թափուր աշխատատեղ ենք ունենում ՏՏ ոլորտում». Ամալյա Եղոյան

«2017թ. ՏՏ ոլորտում 29.6% աճ է գրանցվել։ Ստեղծվել է 381 նոր ընկերություն, որոնք օգտվում են հարկային արտոնություններից։ 2017թ. ընթացքում նախարարության կողմից իրականացվել են «Գյումրու տեխնոլոգիական կենտրոն», «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն» ծրագրերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը։

Նրա խոսքով՝ ՏՏ ոլորտի զարգացումը նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը. «Եկամտային հարկը նորաստեղծ ընկերությունների համար կազմում է 10 %, ինչը նպաստում է ընկերությունների զարգացմանը։ Գյումրիում արդեն 27 ընկերություն ունենք, ինչը ցույց է տալիս, որ մարզերը ևս զարգանալու պոտենցիալ ունեն։

2017թ. ըստ վիճակագրական վարչության տվյալների՝ ոլորտում ստեղծվել է 15 հազար աշխատատեղ։ Ես վստահ եմ, որ 2018թ. այս աշխատատեղերի թիվը կավելանա, քանի որ ավելանում է նաև միջազգային համագործակցությունների քանակը, տարբեր ընկերությունների կողմից նոր պատվերների իրականացումը»։

Նա ընդգծեց՝ ՏՏ ոլորտում թափուր աշխատատեղերն ավելի մեծ թիվ են կազմում, քան առաջարկվող մասնագետների քանակը. «Ամեն տարի մոտ 2000 թափուր աշխատատեղ ենք ունենում ՏՏ ոլորտում, որոնք չեն համալրվում։

Կարդացեք նաև

Այսինքն՝ կարևոր է տեխնոլոգիական կրթությունը, կրթություն, որտեղ ուսումնական ծրագրերը, ուսանողների աշխատանքը հիմնված կլինի նաև մասնավոր հատվածի վրա։ Կադրերի բացը լրացնելու համար նախագիծ ենք իրականացնելու, փորձելու ենք հասկանալ, որ, եթե կա կադրերի բաց, ապա որ ոլորտում, որովհետև ՏՏ ոլորտն անընդհատ փոփոխվում է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս