Բաժիններ՝

«Ամեն ինչ անում են, որ թատրոնը մահանա». Նիկոլայ Ծատուրյան

Թատրոնի միջազգային օրվա առիթով դերասան Լևոն Հարությունյանը և ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն այսօր հանդիպեցին լրագրողների հետ, խոսեցին թատրոնի խնդիրներից, անդրադարձան դրանց լուծման հնարավոր ելքերին:

Նիկոլայ Ծատուրյանի խոսքով՝ չնայած այսօրվա գերզարգացած տեխնիկական հնարավորություններին, մենք շատ հետ ենք մնացել աշխարհի անցուդարձից.

«Ես նկատել եմ՝ ինչ որակի ու բովանդակություն ներկայացում ուզում են՝ անեն, միևնույն է՝ բոլորը ծափ են տալիս: Երբ գնահատականները դառնում են ամորֆ, իրար նման, ուրեմն խոսել որակի մասին, արդեն դառնում է անիմաստ: Եթե հանդիսատեսն իր կոնկրետ վերաբերմունքն ու ճաշակը թելադրի, մարդիկ կսկսեն անհանգստանալ, թե ինչ են ստեղծում: Ես հիշում եմ՝ էն անտեր մնացած սովետի տարիներին, երբ Վարդան աճեմյանի նման ռեժիսորը բեմադրություն էր անում, էլի անհանգստություն ուներ, թե ինչպես այն կընկալվի, որովհետև արդեն ներկայացված բեմադրությունից հետո հավաքվում էին՝ Լուիզա Սամվելյանը, Ռուբեն Զարյանը, անվանի թատերագետները քննարկում էին, ջախջախում էին, խորհուրդներ էին տալիս, վրդովվում էին: Սա զգոնության ցուցիչ էր մեզ համար, իսկ ի՞նչ է կատարվում այսօր: Այսօր ամեն ինչ անում են, որ թատրոնը մեռնի»:

Կարդացեք նաև

Նիկոլայ Ծատուրյանը, այնուամենայնիվ, դրական է գնահատում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությունը՝ «Մշակութային կանգառ» ծրագիրը, մարզերում մշակութային միջոցառումների տարածման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք, ըստ նրա, գոնե ինչ-որ չափով նպաստում են, որպեսզի այս ամորֆ վիճակից, որում հայտնվել է մեր մշակութային կյանքը, ինչ-որ տեսակի դրական շարժեր նկատվի.

«Ինչ-որ բաներ է պետք ձեռնարկել, որ մարդիկ չփախչեն մշակույթից: Տեսնում ես, որ այս մարդն իսկապես ուզում է ինչ-որ քայլեր ձեռնարկի, շատ է սիրում, օրինակ, մեր թատրոնը, հաճախ է լինում այնտեղ: Իմ սիրած ասույթը հետևյալն է՝ լավ թատրոնը հանդիսատեսի մոտ աճեցնում է թևեր, վատ թատրոնը՝ սմբակներ»:

Ասածս ո՞րն է՝ վաղուց ժամանակ է՝ մեզ թափ տանք, վերջ դնենք էս սմբակներ քարոզող «ներկայացումների» քարոզին, մենք առանց այն էլ շատ հետ ենք մնացել աշխարհից, շա՜տ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս