13 բան, որ ձեր երեխան պետք է կարողանա անել 4 տարեկանում. Հետո ուշ կլինի

Մինչև 4 տարեկանը ապագա անհատականության հիմքն է դրվում: Հենց այդ պատճառով էլ շատ կարևոր է երեխաներին սովորեցնել անել հետևյալ 13 բաները, քանի դեռ շատ ուշ չէ:

1. Ինքնուրույն սնվել:

Շատ ծնողներ իրենց երեխային այնպիսի հոգատարությամբ են շրջապատում, որ վերջիններս մինչև 4-5 տարեկանը չեն կարողանում գդալից օգտվել, իսկ դա բանի պետք չէ:

Եթե դուք ձեր երեխաներին բարին եք կամենում, սովորեցրեք նրանց ինքնուրույնության հնարավորինս շուտ: Դա նրանց կսովորեցնի ամեն ինչում հույս դնել իրենց վրա, այլ ոչ թե սպասել, որ իրենց փոխարեն ամեն ինչ կանեն ծնողները:

Կարդացեք նաև

2. Սեղանի մոտ հրավիրել մեծերին:

Արևելյան շատ մշակույթներում ընդունված է մեծերին սեղանի մոտ հրավիրել և միայն հետո նստել ու ուտել: Սա լավ ավանդույթ է, որը երեխաների մոտ մեծերի նկատմամբ հարգանք է դաստիարակում ամենավաղ տարիքից:

Երեք տարեկան երեխան արդեն ի վիճակի է հասկանալ ու հիշել այդ ավանդույթները: Որքան շուտ դուք նրան դա սովորեցնեք, այնքան շուտ նա կսկսի զարգանալ ճիշտ ուղղությամբ:

3. Հագնվել:

3 տարեկանում երեխան պետք է կարողանա ինքնուրույն հագնվել: Սկսեք սովորեցնել նրան հագնվել՝ սկսելով զգեստապահարանի ամենապարզ տարրերից:

4. Ճիշտ հագնել կոշիկները:

Երբ երեխային ցույց են տալիս, որ նա խառնել է աջ ու ձախ ոտքերը, նա առանց դժվարության՝ ուղղում է իր սխալը: Բայց դա նրան չի օգնում հիշել աջն ու ձախը: Ավելի լավ է մանկական կոշիկների վրա նշան անել, որպեսզի երեխան միշտ կարողանա տարբերել աջը ձախից: Հագնելիս անընդհատ հիշեցրեք նրան այդ անվանումները, և շուտով երեխան ինքը կհիշի, թե որը որն է:

5. Մաքրել ատամներն ու լվացվել:

Գնեք մանկական ատամի մածուկ ու երեխային սովորեցրեք մաքրել ատամներն ու լվացվել: Սկզբնական շրջանում կարող եք օգնել նրան, սակայն հետո նրան թույլ տվեք դա ինքնուրույն անել: Հիշեցրեք նրան, որ ատամները մաքրելուց հետո անհրաժեշտ է բերանը ջրով ողողել ու շուրթերի վրայից մաքրել մածուկի հետքերը:

6. Պաշտպանվել վտանգից:

3 տարեկան երեխան չի հասկանում, թե ինչու են մանկապիղծները վտանգավոր, բայց կարելի է նրան սովորեցնել պաշտպանվել: Լողանալու ընթացքում նրան սովորեցրեք բարձր գոռալ, եթե ինչ-որ մեկը փորձի ձեռք տալ նրա ինտիմ հատվածներին:

7. Լողանալ:

3 տարեկան հասակում երեխան արդեն կկարողանա ինքնուրույն լողանալ: Պատրաստեք սրբիչը, տվեք նրան սպունգը և օճառը ու նստեցրեք տաք լոգարանի մեջ: Թող որ ինքնուրույն լվացվի, բայց դուք մի հեռացեք: Օգնեք և ուղղորդեք նրան:

8. Պատրաստվել դպրոց գնալ:

3 տարեկան երեխաներն արդեն մանկապարտեզ են գնում: Այդ տարիքում մանկական հոգեբանությունը շատ փոփոխություններ է կրում, և երեխան հաճախ դառնում է չլսող ու համառ: Երբ դուք նրա վրա մանկապարտեզ գնալիս պատրաստվելու պատասխանատվությունն եք դնում, դա նրան օգնում է ուշադրությունը կենտրոնացնել, զարգացնում է ինքնուրույնությունը և լավացնում է ուսուցման հմտությունները:

9. Կարդալ:

Կարդալու վաղ սովորությունը ոչ միայն նպաստում է ինտելեկտի ու մտածողության զարգացմանը, այլև պաշտպանում է սթրեսից դպրոցի տարրական դասարաններում: Երեխայի համար վառ, գունեղ նկարներով գրքեր գնեք, որպեսզի արթնացնեք նրա հետաքրքրասիրությունը, և միշտ ժամանակ հատկացրեք ընթերցանությանը:

10. Նկարել:

Երեխայի ձեռքի տակ միշտ պետք է լինեն գունավոր մատիտներ ու թուղթ, որպեսզի նա կարողանա արտահայտել իր ստեղծագործական պոռթկումները: Այդ տարիքում երեխաները դեռևս չեն կարողանում կոնկրետ ֆիգուրներ նկարել, այնպես որ, պետք չէ նրանց պարտադրել այդ անել: Ազատ ստեղծագործական աշխատանքը խթանում է մանկական ուղեղի զարգացումը:

11. Օգնել ընտանիքին:

3 տարեկանում երեխային արդեն կարելի է սովորեցնել օգնել մեծերին, պարզ բաներ անել, օրինակ, սեղան գցել, սնունդը դնել սեղանին, փոխանցել անձեռոցիկները, և այլն: Դա ընտանեկան ընթրիքն ավելի հետաքրքիր կդարձնի: 3-4 տարեկանում երեխաները շատ են սիրում իրենց մեծերի տեղը դնել, և ուրախանում են, երբ իրենց գովում են:

12. Ուտելուց հետո հավաքել սեղանը:

Ուտելուց հետո երեխային խնդրեք ափսեները տանել ու դնել լվացարանի մեջ, մաքրել սեղանը, և այլն: Դա նրա մոտ մաքրասիրություն կսերմանի:

13. Հավաքել խաղալիքները:

Սա երեխայի մոտ կարգուկանոնի նկատմամբ սեր և օգտակար հմտություն կձևավորի: 3-4 տարեկանում նա կարող է գլուխ հանել դրանից:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը

Տեսանյութեր

Լրահոս