Բաժիններ՝

«Նեյմարը կարող է տեղափոխվել «Ռեալ». Չեմ տեսնում ոչ մի խնդիր». Կառլես Պույոլ

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը խոսել է կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ Նեյմարի՝ Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին:

«Նեյմարը կարող է տեղափոխվել «Ռեալ»: Չեմ տեսնում ոչ մի խնդիր:

Նեյմարը պրոֆեսիոնալ է, և նման տեղափոխությունը քիչ հավանական չէ: Նրան դժվար կլինի լքել ՊՍԺ-ն: Նրանք Նեյմարի վրա մեծ գումարներ են ծախսել:

Սովորաբար կատալոնական ու մադրիդյան այս երկու ակումբները ամենաուժեղներն են, և պետք է լավ մտածել դրանք լքելուց առաջ: Սակայն հայտնվել են նաև այլ հարուստ ակումբներ, որոնք գրավում են ֆուտբոլիստներին:

Կարդացեք նաև

Ժամանակակից ֆուտբո՞լը: Կարծում եմ՝ այն մի փոքր խելագարվել է, բայց դա ժամանակակից շուկան է: Եթե նրանց պետք է ֆուտբոլիստը, նրանք կարող են խելագար գումարներ վճարել»,- նշել է Պույոլը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս