ԵԱՀԿ նախագահը շնորհավորել է Ալիևին՝ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ձեռքբերումների համար
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջան այցելած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Ժոան Պոնս Սամպիետրոյի հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի և ԵԱՀԿ ԽՎ միջև համագործակցության օրակարգը, ԵԱՀԿ տարածքում առկա անվտանգային մարտահրավերները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության օրակարգը։
Ջեյհուն Բայրամովը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար Ադրբեջանի ձեռնարկած միջոցառումները։ Բայրամովը ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված առաջընթացի վերաբերյալ։
Ըստ APA-ի, նշելով, որ ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտություններից մեկը լուծվել է և տարածաշրջանում ապահովվել է կայուն խաղաղություն, հյուրը շնորհավորել է պետության ղեկավարին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգում ձեռքբերումների համար։

