Բաժիններ՝

Ճապոնացի ռոբոտը հաղթել է պրոֆեսիոնալ բասկետբոլիստներին

Toyota Engineering Society ընկերության մասնագետները ստեղծել են մարդանման ռոբոտ-բասկետբոլիստ, որին անվանել են CUE: Android ռոբոտը գնդակները նետում է ցանցը 100 տոկոս ճշգրտությամբ:

Ընկերության մասնագետները նվիրել են ռոբոտը Toyota-ի 70-ամյակին: Ռոբոտը 10-ից 10 նետումներով կարողացել է հաղթել 8 պրոֆեսիոնալ  բասկետբոլիստների: Միակ խնդիրը այն է, որ ռոբոտը չի կարողանում շարժվել, այդ իսկ պատճառով նրան պետք է ճիշտ դիրքավորել:

Էլեկտրական խաղացողի հասակը 190 սմ է: Ռոբոտը բավականին ծանր է, ինչը թույլ չի տալիս նրան ընկնել:

Գնդակների նետման 100 տոկոսանոց արդյունքը կապված է նեյրոցանցի աշխատանքի հետ:

Կարդացեք նաև

Արհեստական բանականությունը հետազոտության ընթացքում արել է 200 000 նետում՝ հաշվարկելով հաջող և անհաջող դիրքերը: Հիմա ռոբոտ-բասկետբոլիստը ճիշտ նետումներ է կատարում 4 մետրից:

The Verge-ը հայտնում է, որ  CUE-ն ստեղծված է 17 ինժեներների կողմից, ովքեր ստեղծել են ռոբոտը հանգստյան ժամերին: Ինժեներները նախկինում փորձ չեն ունեցել աշխատելու արհեստական ինտելեկտի հետ և ստեղծել են ռոբոտը՝ ուսումնասիրություններ կատարելով համացանցում: Ֆինանսական մեծ հնարավորություններ չունենալու պատճառով ռոբոտը պատրաստված է ձեռքի տակ եղած նյութերով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս