Բաժիններ՝

«Իսպանիան, Բրազիլիան, Գերմանիան և Ֆրանսիան շատ ավելի լավն են, քան Արգենտինան». Լիոնել Մեսսի

«Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիրը պեսիմիստորեն է տրամադրված: Լիոնել Մեսսին հույս ունի ԱԱ-2018-ի ոսկին հաղթելու, բայց Արգենտինայի հավաքականին չի համարում ֆավորիտ:

«Մենք ուզում ենք զգալ այդ համը և հաղթել ԱԱ-ն: Մենք պարտական են զգում մեզ մեր առջև: Մենք ոչինչ պարտք չենք մարդկանց, որովհետև անում ենք առավելագույնը:
Մենք երեք անգամ դուրս ենք եկել եզրափակիչ, բայց չենք հաղթել: Նշանակում է՝ Աստված չցանկացավ: Լինել այդքան մոտ տիտղոսին և չնվաճել այն, մեծ հիասթափություն է բոլորիս համար: Մենք բոլորս զգում ենք՝ հիմա, կամ երբեք:

Իրականությունն այնպիսին է, որ մենք ֆավորիտ չենք: Կան շատ ավելի ուժեղ թիմեր՝ Իսպանիան, Բրազիլիան, Գերմանիան և Ֆրանսիան: Կարծում եմ՝ նրանք մեզանից բարձր են կանգնած: Նրանք ֆավորիտ են: Մենք ունենք մի խումբ շատ լավ ֆուտբոլիստներ, բայց մենք պետք է թիմով ուժեղ լինենք»,- ասել է Մեսսին Diario SPORT-ին: Արգենտինան հայտնվել է ԱԱ-2018-ի D խմբում: Ալբիսելեստեի մրցակիցներն են Իսլանդիան, Խորվաթիան և Նիգերիան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս