Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաստատեց շրջանառվող այն տեղեկությունները, ըստ որոնց՝ իշխանությունը պատրաստվում է սահմանադրական հանրաքվեի միջոցով փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ և կառավարության կազմում սահմանել փոխվարչապետերի ինստիտուտ՝ ընդլայնված լիազորություններով:
ՀԺԿ վարչության քարտուղար, ՀԱԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանից 168.am-ը հետաքրքրվեց` արդյոք համամի՞տ եք ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե` «երբ կան ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, հատկապես` եթե նրանք համագործակցեն, ապա դա դառնում է այս իշխանության համար մղձավանջ: Եվ հնարավոր է քաղաքական երկու այս խոշոր ուժերի համադրմամբ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին»:
Հայ աշակերտները մեդալներ են նվաճել Հարավային Կորեայում անցկացվող Աստղագիտության միջազգային օլիմպիադայում: Նրանք նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան Գևորգ Մարտիրոսյանը, ում տրվել է նաև հատուկ դիպլոմ` օլիմպիադայի ամենաբարձր արդյունքի համար:
«Ինչպես հաճախ է պատահում «գլամուրային» գործիչների հետ, Օսկանյանն ընկավ մեծ սկանդալի մեջ և այլևս ԲՀԿ-ին տալու բան չունի, բայց վերցնելու մեծ ախորժակ ունի: Ահա այս մոդելը բնության մեջ հայտնի է` որպես մակաբուծություն»:
«Մեր խնդիրն արտագաղթի հարցը լուծելն է, որը ներքին հարց է, կապ չունի Ադրբեջանի կամ Ղարաբաղի հետ, դա իշխանության գործունեության հետևանքն է: Հայաստանի թշնամին և սպառնալիքը ոչ թե Թուրքիան կամ Ադրբեջանն են, այլ ագահ և ոչ կոմպետենտ չինովնիկներն ու պաշտոնյաները, ովքեր չեն կարողանում լուծել սոցիալական, տնտեսական հարցերը, ինչի պատճառով չկա արդարություն, և մարդիկ արտագաղթում են»:
Ինչպես և սպասվում էր, «Doing business-2013»-ն ահագին ոգևորել է հայրենի իշխանություններին։ Այնքան, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է. «Այսօր մենք մտնում ենք աշխարհի լավագույնների 20 տոկոսի մեջ, բայց մեզ համար նպատակը պետք է լինի՝ մտնել առաջին քսանյակի մեջ, եթե ոչ՝ տասնյակի»։
Դուրս եկեք փողոց ու մարդկանց հարցրեք, նրանք ձեզ հարյուրավոր անուններ կթվարկեն, որոնք արժանի են դատապարտման: Զարմանում եմ, որ Վարդան Օսկանյանից են սկսել: Ինձ թվում է, որ այստեղ գործել է ռուսաստանյան իշխանություններից մեջբերված հայկական կրկնօրինակումը:
«Սերոբ Բոզոյանի կնոջ հարցազրույցը հիմք է քննչական մարմինների համար՝ նոր քրեական գործ հարուցելու: Ես հայտարարում եմ, որ եթե նույնիսկ դատախազությունը, կամ քննչական մարմինը այդ հարցազրույցում ասված հայտարարության հիման վրա քրեական գործ չհարուցի, մենք կվերցնենք այդ հարցազույցի նյութը և ինքներս մեր կազմակերպության կողմից հաղորդում կուղարկենք դատախազություն և քննչական ծառայություն»,- galatv.am-ին փոխանցել է իրավապաշտպան, Հելսինկյան ՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Որևէ ժամանակաշրջանում և որևէ երկրում հասարակությունը չի հավատացել իշխանությանը:
Ռուսաստանը ներկայումս նման նվաստացումներ հանդուրժելու պատրաստ չէ, և, անշուշտ, դա բերեց լրացուցիչ լարման:
Եթե սրանից ամիսներ առաջ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իշխող կուսակցությունը խոստանում էր հազարավոր աշխատատեղեր ստեղծել, ապա այսօր խոսք է գնում կրճատումների մասին։
Ներկայում ապացուցողական բժշկությունը` որպես բժշկական կրթության, բժշկագիտության և կլինիկական մտածելակերպի ժամանակակից ոճ, վստահորեն ներառված է աշխարհի շատ երկրների առողջապահության համակարգերում:
«Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները չպետք է մտահոգված լինեն, որ սա իրենց համար ծախսատար է լինելու։ Մինչև դեկտեմբերի 1-ը ՊԵԿ մարմիններ դիմելու դեպքում նրանք կարող են օգտվել այս ծառայությունից»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Եթե առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ, ապա ես էլ պաշտոնապես հիմա հայտարարում եմ, որ Տիգրան Սարգսյանը շարունակում է մնալ ԱԺՄ անդամ, իսկ դրանից հետևում է, որ նա պարտավոր է պաշտպանել իր կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»:
Ուժեղ է այն մարդը, ով ստույգ գիտի, թե ո՞ւր է գնում, ինչո՞ւ է արթնանում և իր հետևից ո՞ւր է տանում մարդկանց:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, կան տուժածներ. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է News.am-ը:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 22-ից 4 դատապարտյալ հացադուլ են հայտարարել` բողոքելով իրենց նկատմամբ կայացրած վճռի և ընդհանրապես կալանավայրում տիրող իրավիճակի շուրջ:
«Քաղաքական հետապնդման օրինա՞կ եք ուզում Հայաստանում, ես Ձեզ կբերեմ նման դեպք. Ռուբեն Հայրապետյանի դեպքը հենց քաղաքական հետապնդման վառ օրինակ է, երբ պատգամավորին քաղաքական հետապնդման ենթարկեցին, երբ դե յուրե նա ոչ մի կապ չուներ «Հարսնաքարի գործի» հետ: Ռ.Հայրապետյանը քաղաքական հետապնդման ենթակվեց այն դեպքում, երբ բացարձակ իրավական ոչ մի պատասխանատվություն տվյալ ողբերգության հետ չուներ: Այո, բարոյական ծանրությունը բեռ է, ու մենք տեսանք, որ այդ բեռի տակ Ռուբեն Հայրապետյանը կամովին հրաժարվեց մանդատից»:
168.am-ի հարցին, թե տեսակետ կա, որ առաջիկա նախագահական ընտրություններում Ռուսաստանը կարող է աջակցել ոչ թե գործող նախագահ Սերժ Սարգսյանին, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում հանդիպումներին ՌԴ նախագահ Պուտինի հետ մեծ նշանակություն է տրվում, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց.
«Թուրքիայում յուրաքանչյուր շաբաթ-կիրակի միտինգներ ու դժգոհություններ են լինում, որովհետև միշտ կան այն խմբավորումները, հասարակական շերտերը, որոնք ինչ-որ բանի համար պայքարում են: Այսինքն՝ այդ բողոքի ալիքները երբեք չեն դադարում, որովհետև դրանք արդյունավետ մոդել են` զարգացում արձանագրելու իմաստով: Ես ուղղակի ապշած եմ, թե ինչպես կարող է աղքատ համարվող պետության մեջ այսքան տարի չտեսնել դժգոհող մի զանգվածի: Փողոցներում պայքարողներ չկան և կարելի է մտածել, որ հայերը ոչ մի խնդիր չունեն, բարեկեցիկ կյանքով են ապրում, իշխանություններից շատ գոհ են»:
Նոյեմբեր ամսից վաճառքի կհանվի հայերեն լեզվի ուղղագրության, կետադրության և քերականության ստուգման ծրագրի նոր` Armenian PowerSpell 2012 տարբերակը: Նախորդի՝ Armenian PowerSpell 2011-ի համեմատ ծրագրի նոր տարբերակն ունի մի շարք առավելություններ։
«Քաղաքական իրադարձությունները Հայաստանում այնքան արագ են զարգանում, որ ոչինչ բացառել չեմ կարող: Բայց այս պահին մենք ձեռքի տակ ունենք երեք կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից ստորագրված մի փաստաթուղթ», ըստ որի` նրանք պարտավորվում են առաջիկա նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահին: Այլ փաստաթուղթ չունենք»:
ՊԵԿ մաքսային կոմիտեի հրապարակած արտաքին առևտրի տվյալներից երևում է, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանման ծավալը նվազել է 1.1%-ով, մինչդեռ ԱՎԾ-ն օրեր առաջ տեղեկացրել էր 6%-անոց աճի մասին։
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը ՀՀ կառավարությունից հետաքրքրվեց` արդյոք ՀՀ կառավարությունը պայմանավորվածություն ձեռք բերե՞լ է ՌԴ-ի հետ՝ «ՀայՌուսգազարդի» Հայաստանի բաժնեմասը, որը կազմում է ընդհանուր սեփականության 20 տոկոսը, վաճառել ՌԴ-ին՝ 63 մլրդ դրամով:
Ռուսասատանը ներկայումս նման նվաստացումներ հանդուրժելու պատրաստ չէ, և անշուշտ, դա բերեց լրացուցիչ լարման: Բայց նաև պարզ է, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը թելադրում են բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել Սիրիային: Շնորհիվ ամերիկյան «շատ խելացի» քաղաքականության, ռուսները նորից վերադարձան միջերկրական ծով, և բոլորովին չեն ցանկանա կորցնել այդ դիրքերը:
«Արդեն 5-րդ տարին է, որ մենք կազմակերպում ենք այս ցուցահանդեսը: Այն նպաստում է երկու երկրների՝ Հայաստանի և Ռուսաստանի գործնական հարաբերությունների ամրապնդմանը, տնտեսական և արդյունաբերական զարգացմանը»,- իր խոսքում ասաց Գ.Ծառուկյանը:
Իսկ ինչ «հեղափոխական» բան է ասել Ա. Մինասյանը։ Ըստ էության՝ ոչինչ։ Նա պարզապես նշել է, որ ամոթ է, երբ 40 հազար դրամ ստացող հանրային ծառայողից պահանջում են առաջնորդվել բարոյականության, պետականության հիմնարար սկզբունքներով, բայց պետությունն ինքը չի տալիս նվազագույն կենսապայմաններ ապահովող աշխատավարձ։
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ դիմել է դատարան` ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Տիգրան Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով:
ՀՀ Կառավարությունն իր վաղվա նիստում կհաստատի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կողմից առաջարկված «Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագծերի վերաբերյալ եզրակացությունը։ Այն կրկին բացասական է։
: Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում ընդդիմությունը բավական մասնատված է և ընդդիմադիր կուսակցությունների ու շարժումների միջև հակասություններն ու տարաձայնությունները շատ դեպքերում ավելի սուր և անլուծելի էին թվում, քան իշխանության հետ եղած խնդիրները: