Արմեն Մովսիսյանը «ՀայՌուսգազարդում» Հայաստանի բաժնեմասը վաճառելու մասին լուրը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը ՀՀ կառավարությունից հետաքրքրվեց` արդյոք ՀՀ կառավարությունը պայմանավորվածություն ձեռք բերե՞լ է ՌԴ-ի հետ՝ «ՀայՌուսգազարդի» Հայաստանի բաժնեմասը, որը կազմում է ընդհանուր սեփականության 20 տոկոսը, վաճառել ՌԴ-ին՝ 63 մլրդ դրամով:
ՀՀ էներգետիկայի ի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ի պատասխան նշեց, թե տևական ժամանակ է` ՌԴ-ի «Գազպրոմ» ընկերության հետ բանակցություններ են ընթանում, որոնք դեռևս շարունակվում են, և որևիցե բան չի կարող ասել, քանի դեռ չեն ավարտվել այդ բանակցությունները:
«Պարոն Մովսիսյան, խոսքը բանակցությունների մասին չէ, խոսքը Կառավարության որոշման մասին է՝ վաճառել քսան տոկոսանոց բաժնեմասը 63 մրդ դրամով, արդյոք նման որոշում գոյություն ունի՞, թե՞` Դուք թաքցնում եք այդ իրողությունը»՚,- նկատեց Լ. Զուրաբյանը:
Այս դիտարկմանն ի պատասխան՝ նախարարը դարձյալ մեջբերեց բանակցությունների ընթացքը` հստակ պատասխան չտալով հնչեցված հարցին: