Դատապարտյալը ճկույթը կտրել, ուղարկել է henaran.am-ի խմբագրություն
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 22-ից 4 դատապարտյալ հացադուլ են հայտարարել` բողոքելով իրենց նկատմամբ կայացրած վճռի և ընդհանրապես կալանավայրում տիրող իրավիճակի շուրջ:
«Մենք ստեղ 4 հոգով գալադովկայենք, ինչ ասում ենք վոչ մի բանել չեն անում վոչ բժիշկ են կանչում, վոչել շանտեղ են դնում. Մի խոսքով, օրենքով `օրը 2 թէ 3 անգամ պդի գան ճնշում ճափեն նայեն բայց էս 2 օրա ստղենք, հելը բժիշկ չենք տեսել.մեր մոտ տղա կա էրեկ ինչքան դավադիտ արին վոր սըրանքել մեզ շան տեղ չեդրի, ինքն էլ բռնեց ասեց կամ ինձ զոն տարեք կամ ել մատես կդռումեմ ու սրանքել չհավտացին, ինքնել բռնեց էրեկ մատը կդռեց ճըկուտե ու ուզում ենք վոր թերթերով տպեն իրանք ինչեն խոսում ու ինչեն անում ընենց, որ նեռսում բառդակա տիրում, հետիս 2 տղեքրը բերաները կարել են, էսել սպասում եմ վաղը դատավորը ինչ կասի եթե երկարացրեց կամ հոդվածը` 132-ը չեխանօն եսել եմ ճկուտս կդռումեմ և ուղարկեք դադախազին վոր սկսեն լուռջ նայել»,- գրված է henaran.am-ի խմբագրություն ուղարկված դատապարտյալի նամակում:
Նամակում կար նաև հեռախոսահամար, որով մենք զանգահարեցինք: Պարզվեց, «Նուբարաշեն» ք/կ հաստատությունում գտնվող Սերոբ Մխիթարյանի մոր հեռախոսահամարն է: «Այո, երկուշաբթի օրվանից 20 տարեկան տղաս հացադուլ ա հայտարարել,ա սում են իրեն վնասել ա: Գողության համար ա դատվել, 6 տարի տվել են, բայց անօրինական ա, տղաս մեղավոր չի: Իրանց ոչ մեկը չեն լսում»,- ասել է տիկին Մարիետան:
Ի դեպ, դատապարտյալի կտրված ճկույթը ևս Հենարանի խմբագրությունում է:
Henaran.am-ը տեղեկությունը փորձել է ճշտել կալանավայրերի վարչության խոսնակ Գոռ Ղլեչյանից: Վերջինս խոստացել է ավելի ուշ պատասխանել կայքի հարցին: