Բաժիններ՝

Ինչպես պետք է պահեք ձեզ առաջին ժամադրության ընթացքում

Որոշ հոգեբանների համոզմամբ` տղամարդը միշտ և ամենուր առաջինը նայում է ոչ թե կնոջ արտաքինին, այլ ոտքերին, հագուկապին և, եթե կարճ փեշ է հագել՝ փեշին: Ըստ ամերիկացի մի շարք հոգեբանների` այսպիսին է լինում տղամարդու առաջին ռեակցիան կնոջը հանդիպելիս:

Ինչպե՞ս պետք է կինը պահին իրեն առաջին ժամադրության ժամանակ: Ինչ խորհուրդ են տալիս հոգեբանները:

  1. Զգացեք ձեզ հարմարավետ, ինչ իրավիճակ էլ լինի: Եթե անգամ դիմացինը ձեզ դուր չի գալիս, պահեք ձեզ հասարակ, բայց և, միևնույն ժամանակ, հատուկ:
  2. Պետք չէ կրել զգեստապահարանի ամենանոր կամ ամենաշքեղ հագուստը կամ սեղմող կոշիկներ: Դրանք ձեզ կկաշկանդեն:
  3. Մի օգտագործեք չափից շատ օծանելիք, առավել ևս` խիտ բույրեր:
  4. Աշխատեք համահունչ խոսել, շարժվել և մտածել: Թող այդ գործողություններից և ոչ մեկը մյուսից առաջ չընկնի:

Գիտնականները պարզել են, որ առաջին հանդիպման ժամանակ և կոկետություն անելիս կանայք առավել շատ էներգիա են ծախսում, քան մի քանի ամիս տևող դիետայի ընթացքում:

Ամերիկացի գիտնականները տղամարդկանց խորհուրդ են տալիս կանանց հետ առաջին ժամադրության ժամանակ զրուցել շատ զգույշ, բայց և համարձակ: Բրիտանական համալսարաններից մեկի հոգեբանները պարզել են, թե ինչպիսի հարցեր պետք է տալ կողակցին առաջին հանդիպման ընթացքում:

Կարդացեք նաև

  1. Սիրելի տղամարդիկ, աշխատեք առաջին նախադասությունը կառուցել  հաճոյախոսությունների շուրջ: Դա կնոջը կշոյի:
  2. Ըստ գիտնականների և հոգեբանների` կանայք իրենց որոշումը կայացնում են հանդիպման առաջին 30 րոպեների ընթացքում: Սիրելի տղամարդիկ, գործի դրեք ձեր երևակայությունը:
  3. Մի տվեք, այսպես կոչված, «փակող» հարցեր, այլապես դուք կձախողվեք:
  4. Խուսափեք այնպիսի թեմաներից, որոնք կարող են անհամաձայնություններ առաջացնել: Փորձեք նախ ճանաչել դիմացինին, ապա նոր միայն արտահայտել ձեր տեսակետը այս կամ այն հարցի շուրջ:
  5. Խուսափեք ֆիլմերի մասին զրուցելուց: Հնարավոր է, որ դիմացինն այդ ֆիլմը դիտած չլինի, կամ, եթե անգամ դիտած լինի, ապա հավանականությունը մեծ է, որ ձեզանից տարբեր դիրքորոշում կունենա դերակատարների կամ ֆիլմի սյուժեի մասին:

Ըստ հոգեբանների` ճիշտ կլինի առաջին հանդիպման գլխավոր թեման դարձնել ճանապարհորդությունը: Դա հաստատ դիմացինին կհետաքրքրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս