Գեյշան այն կինն է, որի հիմնական նպատակն է՝ ստեղծել խնդիրներից զուրկ, յուրահատուկ գեղեցիկ միջավայր այն տղամարդու համար, ով նրան ուղեկցում է դեպի հասարակություն: Բացի այդ, գեյշաները տիրապետում են սեքսուալ հաճույքների գաղտնիքներին, և տղամարդիկ ամբողջ կյանքում չեն կարող մոռանալ նրանց հետ անցկացրած գիշերը:
Բեյոնսեն տեսնելով ինձ` ուրախացավ և հրավիրեց պարելու մեկ ուրիշ միջոցառման ժամանակ։ Այդպես շարունակվեց մեր համագործակցությունը։ Նա իրոք շատ յուրահատուկ է և չափազանց հաճելի անձնավորություն է։
Ջեյն Ֆոնդան վստահ է, որ ցանկացած խիստ դիետա՝ ինքնին սթրես է մաշկի համար: Ցանկանալով նիհարել և խիստ սահմանափակելով սնունդը` կինն օրգանիզմի բոլոր համակարգերի, այդ թվում՝ մաշկին, տալիս է ավելորդ ծանրաբեռնվածություն:
Դարչինը հարուստ է հակաօքսիդանտներով և աղանյութերով, որոնք հանում են բորբոքվածությունը և նպաստում են արյան շրջանառության կարգավորմանը: Հենց այս պատճառով կոսմետոլոգները դարչինն օգտագործում են մաշկի մաքրման և սնուցման համար:
10 անվանակարգերում ներկայացված է Ստիվեն Սփիլբերգի «Լինքոլն» դրաման: 9-ական մրցանակ կարող են ստանալ Թոմ Հուպերի «Թշվառները» և Էնգ Լիի «Պիի կյանքը»
Գերչակի յուղը կնոջ դեղարկղի անբաժան մասը պետք է լինի, քանի որ նրա օգտակար հատկությունները ոչ միայն առողջության գրավական են, այլև գեղեցկության պահպանման միջոց:
Անցած մեկ շաբաթն անչափ հագեցած էր Հայատանի քաղաքական կյանքում: Մեր նախորդ հաղորդումից հետո, դժբախտաբար, մահափորձ կատարվեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ: Այսօր կարծես կրքերը որոշակիորեն հանդարտվել են:
«Դոնեցկ Սիթի» առևտրի տանը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է «Շախտյորի» ամսագրի հունվարյան համարը:
Գյուղացին գումար չի կարողացել հետ գցել, որ գարնան աշխատանքներն իրականացնի: Փող չկա, հազիվ մի կերպ աշխատողի, հողի, ջրի հարկ ենք տվել, վարկերն էլ կիսատ-պռատ մարել ենք, որ չգան տներից հանեն: Ասա տեսնեմ, հիմա ո՞նց գյուղացին վարուցանք անի:
«Բոլոր թեկնածուները պետք է հենց սկզբից ջենտլմենաբար տրամադրվեն և ունենան այնքան ուժ, որ իրենց պրիմիտիվ ամբիցիաները մի կողմ դնեն ու հանեն իրենց թեկնածությունը: Ես մի անգամ արդեն հանել եմ իմ թեկնածությունը»:
Երբ մեծ քաղաքներից Երևան ես գալիս, տեսնում ես, թե ինչքան փոքր է մեր քաղաքը, կյանքի ռիթմն ինչքան դանդաղ է, պաղած, հատկապես վերջին տարիներին այն նմանվել է գյուղաքաղաքի:
Սուրճի նստվածքով նկարելը շատ գրաֆիկական տեսք ունի: Ինձ դուր է գալիս անսպասելիության գործոնը: Եթե պատկերի ուրվագծերը որոշում եմ ես, ապա այն, ինչ կստացվի ուրվագծի ներսում, ենթադրել հնարավոր չէ. նստվածքն ինքն է նկարում։
Ես քաղցրեղենի մոլի երկրպագուներից եմ, բայց քանի որ ծույլ եմ և չեմ սիրում ֆիթնես կենտրոն հաճախել, ապա խմում եմ քացախաջուր: Չէ՞ որ քացախաջուրն օրգանիզմից հեռացնում է տոքսինները, շլակները և ճնշում է ախորժակը:
Ծխախոտի օգտագործումը լուրջ խնդիր է առողջության համար, և պետք է խոսվի դրա մասին: Գինը բարձրացնելիս պետք է մեծ քարոզարշավներ կազմակերպվեն: Իսկ ի՞նչ է անում մեր Կառավարությունը: Հատկացվում է մի փոքր գումար, դա գնում է նախագահի աշխատակազմ, և հետո փոշիացվում են այդ գումարները, որովհետև արդյունք ոչ ոք չի տեսել դեռ երբևիցե:
Մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է, որ իր ընտանիքը լինի ամուր, երջանիկ և ամենալավը: Իսկ ինչպե՞ս դրան հասնել: Սոցիալական հարցումների շնորհիվ պարզվել է, թե ի՞նչ կարևոր կանոնների պետք է հետևել երջանիկ ընտանիք ունենալու համար:
Չեմ կարծում, որ երիտասարդներին սերիալներն ինչ-որ բան կտան։ Առհասարակ դա հնուց եկած տնային տնտեսուհիների առօրյան լցնելու միջոց էր, իհարկե, այսօր լսարանը բավականին մեծ է` թե՛ դրական, և թե՛ բացասական կարծիքներով։
Վերջին անգամ «Բարսելոնան» կեսօրին «Նոու Կամպում» մրցել է 1965 թվականին:
Տարբեր մասնագիտական ոլորտների համար պետք է ստեղծվեն նման միջավայրեր, որին բոլոր այդ ոլորտի մասնագետները կարող են միանալ և ստանալ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, աշխատել:
Ճապոնիայում հայելին համարվում է ինքնաճանաչման խորհրդանիշ։ Ըստ առասպելի, նախահայրը տվել է հայելին իր շառավիղներին, որպեսզի նրանք յուրաքանչյուր օր` առավոտյան և երեկոյան, ծնկաչոք խնդրեն հայելուց, որպեսզի ազատի իրենց չար մտքերից և զգացմունքներից։
Իր պատմության ընթացքում համաշխարհային կինոն ստեղծել է բանտային կյանքի մասին պատմող կամ բանտային տեսարաններով 2000-ից ավելի ժապավեն, որից մոտ երկու տասնյակն իր ուրույն տեղն է գտել կինոյի պատմության մեջ:
Մարտին Ժնևում կայանալիք ավտոցուցադրության ժամանակ «Lamborghini»-ն պատրաստվում է ներկայացնել ընկերության կողմից երբևէ արտադրված ամենաարագընթաց ավտոմեքենան:
Ռուս երգչուհի, նախկինում պրոֆեսիոնալ գեղասահորդ Աննա Սեմյոնովիչն ու հայազգի հումորիստ Միխայիլ Գալուստյանը Սոչիում նոր սառցադաշտի բացման արարողության հիմնական դեմքերն են լինելու:
Գյուղացին աչքը ճանապարհին՝ օր առաջ սպասում է գյուղնախարարի խոստացած՝ Ղարաբաղից ներկրվող խոտի հակերին, իսկ դրանք չեն երևում: Գյուղացուն չպետք է խոստում տալ և այն չկատարել: Եվ ընդհանրապես, եթե մարդ մեկին մի բան է խոստանում, ապա պետք է իր խոսքի տերը լինի: Այլապես ճիշտը չխոստանալն ու հույսով չանելն է:
Իհարկե, վախեցած, վախկոտ վիճակն անընդհատ բերում է ինքնապաշտպանության, ինքնամեկուսացման, այրում-քանդում հասարակական կապերը: Կյանքը, կարծում եմ, համոզեց, որ առանց հասարակական պաշտպանության, առանց իրավական պետական տանիքի` ինքնապաշտպանություն չի իրականացվում:
168.am-ի տեղեկությունները, որ երեկ գիշեր կենդանաբանական այգում շները հոշոտել են 3 մուֆլոններին՝ հաստատեցին նաև Երևանի կենդանաբանական այգուց: Կենդաբանական այգու տնօրինությունը դարձյալ ինչ-ինչ «հիմնավորումներ» է փորձում բերել կենդանիների հոշոտման, սատկելու փաստերի վերաբերյալ, սակայն դրանք, մեղմ ասած՝ այնքան էլ արժանահավատ չեն:
Մինչ ՀՀ Կառավառարությունը խոսում է գիտելիքահենք տնտեսություն ձևավորելու և տնտեսության կառուցվածքը դիվերսիֆիկացնելու մասին, գործնականում տեղի է ունենում հակառակը։ Այսինքն՝ ֆինանսական միջոցներն ուղղվում են ոչ թե կրթությանն ու գիտությանը, այլ, օրինակ, հանքարդյունաբերությանը։
«Ազատություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը պատասխանել է նախագահի մեկ այլ թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի բաց հայտարարությանը, որը, ինչպես արդեն հայտնել էինք, վերաբերում էր միասնական թեկնածուով հանդես գալու` Հայրիկյանի առաջարկին:
Վաղը` փետրվարի 10-ին, ժամը 15:30-ին ՀՀ նախագահի թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը դիմում է ներկայացնելու Սահմանդրական դատարան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի շտաբի անդամ, Պ. Հայրիկյան մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանը:
Միանգամից երկու ընկեր պարգևեց ինձ հանկարծակի շռայլացած երկինքը մեկը ծնվեց` հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը` միանգամից հարյուր հիսուն տարեկան, մյուսը ծնվեց` փետրվարի 7-ին, ժամը ինսունվեցին միանգամից հարյուր վաթսուն տարեկան, բայց մեր ընկերություններն էլի չստացվեցին, որովհետև փետրվարի 8-ին, ախ, հանկարծամահ եղա ինքս, ու հիմա ես չկամ այլևս, իսկ նրանք` կան։ Վահագն Աթաբեկյան 08.02.2013թ.
«Ես Շիրակի մարզում միշտ սատարում ունեցել եմ և հուսով եմ, որ կունենամ նաեւ այս անգամ»,- ասել է Սերժ Սարգսյանը` պատասխանելով ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե վստա՞հ եք, որ Շիրակի մարզում հաղթելու եք: