Բաժիններ՝

Հայաստանի գիտելիքահ(ա)նք տնտեսությունը

Մինչ ՀՀ Կառավառարությունը խոսում է գիտելիքահենք տնտեսություն ձևավորելու և տնտեսության կառուցվածքը դիվերսիֆիկացնելու մասին, գործնականում տեղի է ունենում հակառակը։ Այսինքն՝ ֆինանսական միջոցներն ուղղվում են ոչ թե կրթությանն ու գիտությանը, այլ, օրինակ, հանքարդյունաբերությանը։

Խոսքը ոչ թե պետական միջոցնեցի մասին է, այլ մասնավոր վարկային ռեսուրսների։

Այսպես, Կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն, 2012 թվականի վերջի դրությամբ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը կազմել է 1 տրիլիոն 599 միլիարդ 621 միլիոն դրամ։

Նախորդ տարվա վերջին եռամսյակի ընթացքում վարկային պորտֆելի ծավալն աճել է 4.7%-ով։ Ինչպես երևում է աղյուսակից՝ զգալի աճ է գրանցվել հատկապես հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտին տրամադրված վարկերի գծով։ Վարկավորումը 3 ամսվա ընթացքում աճել է 19.4%-ով՝ գերազանցելով 84.2 միլիարդ դրամը։

Կարդացեք նաև

Մինչդեռ, օրինակ, կրթության ոլորտի վարկային պորտֆելը նվազել է 8.1%-ով՝ կազմելով 3 միլիարդ դրամ։

Իսկ ամենից շատ նվազել են տեղեկատվության և կապտ ոլորտին տրամադրված վարկերը։ Վարկային պորտֆելի մեծությունը նախորդ տարվա վերջին կազմել է 8.4 միլիարդ դրամ։ Եռամսյակի ընթացքում այս ոլորտին տրամադրված վարկերի ծավալը նվազել է 18%-ով։

 

banker

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս