Բաժիններ՝

Մեգան Ֆոքս. «Ես ծույլ լինելով էլ եմ գեղեցիկ» (լուսանկարներ)

Ամերիկյան հայտնի դերասանուհի և մոդել Մեգան Ֆոքսը շատ տղամարդկանց երազանքն է: «Տրանսֆորմերի» աստղն ունի իր պատկերացումները գեղեցկության վերաբերյալ: Մեգան Ֆոքսը հաճախում է ֆիթնես կենտրոն և նկարահանումներից առաջ անպայման մարզվում է մարզչի հետ: «Ես ծույլ լինելով էլ եմ գեղեցիկ»,- ասում է Մեգան Ֆոքսը և մեկնաբանում իր խոսքերը հետևյալ կերպ: «Ի բնե ես ծույլ մարդ եմ և ֆիթնես գնալու փոխարեն՝ նախընտրում եմ սպա, ծովափ, մերսումներ և գեղեցկության սրահ հաճախել»:

Մեգան Ֆոքսի սննդակարգ և դիետա: Դիետայի ընթացքում Մեգանը հրաժարվում է սուրճից, քաղցրավենիքից և հացից: Միակ բանը, որ իրեն թույլ է տալիս, դա մրգերի և հում բանջարեղենի օգտագործումն է: Իսկ դիետայից դուրս նա սնվում է օրական 5 անգամ՝ փոքր  չափաբաժիններով:

megan_fox_backless

woman_cc31ac6a

Կարդացեք նաև

Առավոտյան Մեգանն իրեն չի զրկում թերխաշ ձու ուտելուց հաճույքից: Նրա սննդակարգը հարուստ է կաթնամթերքով, ձկնեղենով, ընկուզեղենով: Մեգանը նշում է, որ չի կարող օրվա ընթացքում նուշ չուտել: Շատ դիետոլոգների կարծիքով՝ Մեգանն իր քաշը պաշտպանում է հենց օգտվելով քացախաջրի մեթոդից: Քանի որ Մեգանը թուլություն ունի քաղցրեղենի և խմորեղենների նկատմամբ, նա խմում է քացախաջուր, որի շնորհիվ՝  արյան շաքարն  իջնում է: «Ես քաղցրեղենի մոլի երկրպագուներից եմ, բայց քանի որ ծույլ եմ և չեմ սիրում ֆիթնես կենտրոն հաճախել, ապա խմում եմ քացախաջուր: Չէ՞ որ քացախաջուրն օրգանիզմից հեռացնում է տոքսինները, շլակները և ճնշում է ախորժակը»:

megan-fox_9ccd8cfd

Կոսմետիկական պրոցեդուրաներ: Բոլոր կոսմետիկական պրոցեդուրաներից Մեգանը նախընտրում է պիլինգը: Պիլինգի որոշ տեսակներ նա նախընտրում է անել գեղեցկության սրահներում: Օրինակ` դիմում է բնական ադամանդների պիլինգին, որն արժե 1000 դոլար և շատ արդյունավետ ազդեցություն է թողնում նրա մաշկի վրա: Բայց դերասանուհին կախվածություն չունի գեղեցկության սրահների ծառայությունից և կանանց առաջարկում է շաքարավազից և ձիթայուղից բաղկացած պիլինգը, որը նույնպես մաշկ դարձնում է նուրբ և փափուկ: Մեգանը չի սահմանափակվում միայն պիլինգով, նա կարծում է, որ  մաշկի գեղեցկությունը կախված է նաև արևահարվելուց: Սիրով ընդունում է արևային և ծովային լոգանքներ և վստահ է, որ արևի լույսը և ծովի ջուրը բարերար ազդեցություն են թողնում մաշկի վրա և հարթեցնում են կնճիռները:

megan-fox4

Eagle Eye Los Angeles Premiere

megan-fox2Մեգան Ֆոքսի կառուցվածքը: Մեգան Ֆոքսը 162 հասակով և 86-62-86 չափաբաժնով հեռու է մոդելային կառուցվածք ունենալուց, սակայն նա կարողանում է իրեն ճիշտ մատուցել հանդիսատեսների համար:  Ցածր հասակը նա կոմպենսացնում է ճիշտ ընտրված հագուստով և բարձրակրունկ կոշիկներով: Մոդելը սիրում է կարճ կիսաշրջազգեստներ, բարակ գոտիներ, որոնք ընդգծում են նրա ոտքերը և գոտկատեղը: Բացի այդ, դերասանուհին նախընտրում է լուսանկարվել թիկունքից՝ ցույց տալով շքեղ մարմինը և դաջվածքները:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս