
Ռ-Էվոլյուցիա Թողարկում 9
Անցած մեկ շաբաթն անչափ հագեցած էր Հայատանի քաղաքական կյանքում: Մեր նախորդ հաղորդումից հետո, դժբախտաբար, մահափորձ կատարվեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ: Այսօր կարծես կրքերը որոշակիորեն հանդարտվել են: Պարույր Հայրիկյանը, ով մահափորձից հետո վճռականորեն հայտարարում էր ընտրություններն առնվազն երկու շաբաթով հետաձգելու մասին, վերջին պահին նույնքան վճռականորեն հրաժարվեց այդ հարցով Սահմանադրական դատարան դիմելու իր մտադրությունից: Այն դեպքում, երբ նախագահի այլ թեկնածուների շարքում կային գործիչներ, ովքեր պնդում էին ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու անհրաժեշտության մասին: Նրանց թվում է նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: