Ջեյն Ֆոնդա. Ինչպե՞ս պահպանել մաշկի գեղեցկությունը
Բոլորս գիտենք հայտնի դերասանուհի և հանրաճանաչ ռիթմիկ մարմնամարզության հեղինակ Ջեյն Ֆոնդային: Նա նաև «Ինչպես պահպանել մարմնի գեղեցկությունը և երիտասարդությունը» գրքի հեղինակն է: Այս հրապարակման մեջ կբացահայտենք այդ գրքի հիմնական կետերը: Այսօր Ջեյն Ֆոնդան արդեն 70-ն անց է, բայց շարունակում է հիասքանչ տեսք ունենալ: Ջեյն Ֆոնդան կարծում է՝ եթե կինը ցանկանում է լինել գեղեցիկ և երիտասարդ, ապա նա պետք է մաշկի խնամքով զբաղվի 23-25 տարեկանից: Ստորև ներկայացնենք Ջեյն Ֆոնդայի ամենահայտնի 7 կանոնները:
1-ին կանոն. Ասել ո՛չ դիետաներին: Ջեյն Ֆոնդան վստահ է, որ ցանկացած խիստ դիետա՝ ինքնին սթրես է մաշկի համար: Ցանկանալով նիհարել և խիստ սահմանափակելով սնունդը` կինն օրգանիզմի բոլոր համակարգերի, այդ թվում՝ մաշկին, տալիս է ավելորդ ծանրաբեռնվածություն: Դրա հետևանքով՝ ոչ միայն մաշկը զրկվում է սննդարար նյութերից, այլև կորցնում է իր գեղեցկությունը: Այն կորցնում է իր առաձգականությունը և տոնուսը: Եվ այս ամենն ավելի ցայտուն է դառնում 30 տարեկանից հետո: Ջեյն Ֆոնդան կարծում է, որ հենց այս տարիքում կինը պետք է դադարի օգտվել նիհարելու խիստ դիետաներից և պահպանի քաշը, որը կարող է տատանվել 3-4 կգ-ով:
2-րդ կանոն: Ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Ակտիվ կենսակերպը մաշկի երիտասարդության պահպանման ամենակարևոր նախապայմաններից է: Բժիշկները պարզել են, որ ակտիվ սպորտով զբաղվող կնոջ մաշկի մեջ ավելի շատ քանակությամբ կոլագեն կա, քան պասիվ կյանք վարողների: Իսկ կոլագենը մաշկին տալիս է առաձգականություն և պաշտպանում է այն վաղաժամ կնճիռներից: Ըստ Ջեյն Ֆոնդայի՝ ակտիվ ֆիզիկական կյանքի ամենալավ տարբերակը ֆիթնես կենտրոն կամ պարի հաճախելն է: Եվ ճիշտ է համարվում այն ֆիզիկական ակտիվությունը, որի արդյունքում առաջանում է քրտինք: Հենց քրտինքը ցույց է տալիս, որ օրգանիզմը տաքացել է, և ակտիվ նյութափոխանակություն է կատարվում:
3-րդ կանոն: Շատ քանակությամբ ջուր: Դերասանուհու այս կանոնի հետ համաձայն են բոլոր այն կանայք, ովքեր հոգ են տանում մաշկի երիտասարդության և գեղեցկության համար: Հենց ջուրն է կատարում օրգանիզմի մաքրման ֆունկցիան` հեռացնելով նրանից թույները և լուծելով ճարպերը: Ջեյն Ֆոնդան խորհուրդ է տալիս կանանց օրական խմել կես լիտր ջուր` դրա մեջ ավելացնելով կիտրոնի կամ գրեյպֆրուտի հյութ: Շատ ավելի օգտակար է ձնհալքի ջուրը:
4-րդ կանոն: Խուսափեք ակտիվ միմիկայից: Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է քայլել արձանի դեմքով: Աշխատավայրում, ընկերների հետ շփման ժամանակ Ձեր միմիկան պետք է արտահայտի Ձեր զգացմունքները: Սակայն Ջեյն Ֆոնդան խորհուրդ է տալիս հնարավորինս խուսափել միմիկայից:
5-րդ կանոն: Մաշկի մաքրման պրոցեդուրաներ: Դեմքի երիտասարդությունն, ըստ Ջեյն Ֆոնդայի, սկսվում է մաշկի խոր մաքրման պրոցեդուրաներից: Նախ՝ դեմքը գոլորշու վրա պահեք այնքան ժամանակ, մինչև որ այն քրտնի: Իսկ հետո մաշկը մի փոքր խոնավեցրեք և քսեք մաքրող դիմակ: Եթե չեք կողմնորոշվում, թե ինչ դիմակ օգտագործեք, ապա Ջեյն Ֆոնդան առաջարկում է խառնել եգիպտացորենի ալյուրը և ջուրը, մինչև համասեռ զանգված ստացվի: Ուշադրություն: Զգույշ եղեք այս դիմակը քսելիս և այն դեմքից հեռացնելիս, քանի որ անզգուշությամբ կարող եք վնասել մաշկը:
6-րդ կանոն: Մաշկը պետք է սնուցել: Մաշկը մաքրող դիմակներից հետո պետք է այն սնել: Սնուցող դիմակներ օգտագործելիս պետք է հաշվի առնել մաշկի տեսակը` ճարպոտ, նորմալ կամ չոր:
7-րդ կանոն: Չոր մերսում: Չոր մերսումը լավացնում է արյան շրջանառությունը, նպաստում է երիտասարդացմանը և հեռացնում է մահացած բջիջները: Նման պրոցեդուրայի համար Ջեյն Ֆոնդան առաջարկում է ընտրել բնական մազերով խոզանակ, ճիլոպ (мочалка): Մարմինը պետք է մերսել մոտ 5 րոպե՝ մինչև այն կարմրի, բայց պետք չէ շատ կոպիտ մերսել` կապտուկներ առաջացնելով մաշկի մակերեսին: Նստատեղի շրջանների և ձգումների (растяжка) համար արդյունավետ միջոց է համարվում գդալով մերսումը:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ