Բաժիններ՝

Ժամանակին գեյշաների ուսուցիչները տարիքով տղամարդիկ էին (լուսանկարներ)

Հայտնի է, որ «գեյշա» բառը ծագում է ճապոնական «գեիսյա» բառից, որը թարգմանվում է՝ որպես «արվեստի մարդ»: Սա փաստում է այն մասին, որ ներկայիս գեյշաները ճապոնական թեթևաբարո կանանց շարքին չեն դասվում: Գեյշան այն կինն է, որի հիմնական նպատակն է՝ ստեղծել խնդիրներից զուրկ, յուրահատուկ գեղեցիկ միջավայր այն տղամարդու համար, ով նրան ուղեկցում է դեպի հասարակություն: Բացի այդ, գեյշաները տիրապետում են սեքսուալ հաճույքների գաղտնիքներին, և տղամարդիկ ամբողջ կյանքում չեն կարող մոռանալ նրանց հետ անցկացրած գիշերը: Գեյշաներն, ի տարբերություն թեթևաբարո կանանց, իրենք են ընտրում իրենց հաճախորդին: Գեյշայի դիրքը վկայում է նրանց նկատմամբ մեծ հարգանքի և ազդեցիկ հանձնարարականների մասին:

Մինչև 17-րդ դարը տղամարդիկ էին գեյշաների դեր կատարում` իրենց կատակներով զվարճացնելով ճապոնական ֆեոդալներին և նրանց հյուրերին: Նրանց այդ ժամանակ անվանում էին «տայկոմատի» կամ «թմբկահար»: 18-րդ դարի կեսից  կանայք «գողանում են» տղամարդկանց այդ մասնագիտությունը: Կրակի տան Կասենը առաջին կին գեյշան էր, ով 1751թ.-ից սկսած՝  որպես զվարճախոս-թմբկահար զվարճացնում էր Կիոտոյի բորդելների հաճախորդներին: Իսկ 19-րդ դարում ճապոնական ցանկացած քաղաքում կային գեյշաների տներ, որտեղ տղամարդիկ իրենց զգում էին՝ ինչպես իսկական տիրակալներ: Գեյշա լինելն այն ժամանակ շատ հեղինակավոր և բարձր վարձատրվող մասնագիտություն էր համարվում:

Ներկայիս գեյշաների տարբերակիչ հատկանիշներից մեկը կիմոնոյի գոտու ամրացումն է: Գեյշայի գոտու հանգույցը, որը գտնվում է նրա մեջքի ետևում, առանց մասնագետի օգնության անհնար է արձակել, քանի որ այն ամրացվում է հատուկ հին ծիսակարգով: Գեյշան օրական 4-5 ժամ ծախսում է դիմահարդարման, վարսահարդարման և կիմոնոյի վրա: Առօրյա կիմոնոյի արժեքը հավասար է միջին  մեքենայի արժեքին, իսկ տոնական կիմոնոյինը` ամենաթանկ ավտոմեքենայի գնին: Ներկայիս ճապոնական կիմոնոն չի կարվում, այն թանկարժեք ամբողջական կտորի մի հատված է, որն ամրացվում է գոտու շնորհիվ: Կիմոնոն հագնում են մերկ մարմնին, և միայն մեջքի մի հատվածն է աչքին հասանելի լինում: Ժամանակակից գեյշաները 12 ժամ սովորում են պարել, երգել, նկարել, հետաքրքիր զրույց վարել և խմիչք հյուրասիրել: Նրանց կարող են ազատ օրերին վերցնել՝ 2 շաբաթը մեկ անգամ: Մեծ գումարներ են ծախսվում գեյշայի սեքսուալ դաստիարակության և վարպետության համար: Եթե այժմ նրանք այդ դասերը սովորում են թեթևաբարո կանանցից, ապա այն ժամանակ նրանց ուսուցիչը  տարիքով տղամարդիկ էին: Հետաքրքիր է, որ գեյշաների եկամուտը 300%-ով գերազանցում է նրանց կրթության համար ներդրված գումարին:

Ամենածեր գեյշան համարվում է  Աթամիի 100-ամյա Կոկին-սաման, ով իր կյանքի 80 տարին նվիրել է այդ արհեստին: Մինչ օրս 100-ամյա Կոկին-սաման նվագում է սյամիսենե ազգային երաժշտական գործիքի վրա և երգում է կոուտա երգերը: Աշխարհի ամենաճանաչված գեյշան Մինեկո Իվասակին է, ով Արթուր Գոլդենի «Գեյշայի մեմուարները» գրքի  գլխավոր հերոսուհու` Սայուրի նախատիպն է: Հիշեցնենք, որ Ռոբ Մարշալն այս գրքի հիման վրա համանուն ֆիլմ է նկարահանել: Ըստ վիճակագրության՝ տղամարդկանց միայն 1%-ն է հանդիպել գեյշաների հետ, քանի որ նրանց ծառայությունները շատ թանկ են: 2 ժամ գեյշայի ընկերակցությունը հավասարազոր է միջին աշխատանք ունեցող ճապոնացու տարեկան աշխատավարձի քառորդին:

Կարդացեք նաև

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս