
BAFTA մրցանակաբաշխությունը՝ մի քանի ժամից (տեսանյութ)

Մի քանի ժամից Լոնդոնում կսկսվի Բրիտանական կինոակադեմիայի BAFTA մրցանակաբաշխությունը: 10 անվանակարգերում ներկայացված է Ստիվեն Սփիլբերգի «Լինքոլն» դրաման: 9-ական մրցանակ կարող են ստանալ Թոմ Հուպերի «Թշվառները» և Էնգ Լիի «Պիի կյանքը»:
Բացի այս 3 ֆիլմերից, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ընդգրկված են նաև Քեթրին Բիգելոուի «Նպատակ թիվ մեկ»-ը և Բեն Աֆլեկի «Արգո» դրաման: Վերջինս համարվում է մրցանակաբաշխության ֆավորիտը:
Լավագույն դերասան կարող են ճանաչվել Դենիել Դեյ-Լյուիսը, Բեն Աֆլեկը, Բրեդլի Կուպերը, Խոակին Ֆենիքսը և Հյու Ջեկմանը, իսկ լավագույն դերասանուհի՝ Ջեսիկա Չեստեյնը, Հելեն Միրենը, Ջենիֆեր Լոուրենսը, Էմանուել Ռիվան և Մարիոն Կոտիյարը:
Մրցանակաբաշխությունը կսկվի Լոնդոնի Royal Opera House սրահում, Երևանի ժամանակով 23.30-ին: