
Ի՞նչ տեսք ունի Նոու Կամպը կեսօրին. Բարսելոնան 48 տարի անց կխաղա 12։00-ին (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ փետրվարի 10-ին կատալոնացիներն Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Խետաֆեի» հետ հանդիպմանը խաղադաշտ դուրս կգան տեղի ժամանակով 12:00-ին: Վերջին անգամ «Բարսելոնան» կեսօրին «Նոու Կամպում» մրցել է 1965 թվականին:
Զարգացնելով թեման՝ կատալոնական ակումբի պաշտոնական կայքը տեղադրել է մի տեսանյութ, որում պատկերված է, թե ինչ տեսք ունի մարզադաշտն այդ ժամերին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը