Հենրիխ Մխիթարյան․ Եթե ժամանակ լինի, կամուսնանամ (լուսանկարներ)
Արդեն տեղեկացրել ենք, որ «Դոնեցկ Սիթի» առևտրի տանը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է «Շախտյորի» ամսագրի հունվարյան համարը: Հենրիխը լուսանկարվել է երկրպագուների հետ, պատասանել նրանց հարցերին։
Ինքնգրեր ստանալու ցանկացողներն այնքան շատ են եղել, որ Հենրիխը ստիպված է եղել բաժանել դրանք նաև դեպի մեքենան տանող ճանապարհին, քանի որ շտապում էր մարզման։
–«Բորուսիայի» «հերն անիծելու՞ ենք»։
-«Չենք անիծի», բայց խաղալու ենք բացառապես հաղթանակի համար։
-Ո՞ր թիմին կցանկանայիր տեսնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։
-Դեռ պետք է անցնել «Բորուսիային», հետո մտածել մյուս մրցակիցների մասին։
-Ինչպե՞ս կվարվեիր, եթե ունենայիր հետևյալ ընտրությունը․ «Շախտյորը» հաղթում է Չեմպոինների լիգան, եթե դու տեղափոխվես Կիևի «Դինամո»։
-Այդպիսի բան չի կարող լինել։
-Քանի՞ գոլ ես խփելու «Բորուսիայի» դարպասը։
-Կաշխատեմ խփել այնքան, որքան կարող եմ։ Ամենակարևորը թիմի հաղթանակն է։ Եթե մենք հաղթենք, դա գնդակների քանակից կարևոր կլինի։
-Հունվարի 21-ին ծննդյանդ օրն էր։ Ո՞րն էր ամենալավ նվերը, որ ստացար։
-Հարազատերիս և ընկերներիս շնորհավորանքները։
-Մինչև ե՞րբ ես պատրաստվում մնալ «Շախտյորում»։
-Ես պայմանագիր ունեմ մինչև 2015թ.-ը, մինչև դրա ավարտը մտադիր եմ խաղալ այստեղ, իսկ հետո պարզ կլինի։
-Դիտե՞լ ես «Բորուսիա» – «Համբուրգ» հանդիպումը։
-Ո՛չ, որովհետև այդ ժամանակ մենք մարզում ունեինք։ Բայց Միստերը կպատմի մեզ այդ խաղի մասին։
-Դատարկ դարպասներին հարվածելիս վրիպե՞լ ես։
-Ավելի հաճախ, քան գոլ եմ խփել (ծիծաղում է)։
-Եթե սկսվի ԱՊՀ առաջնությունը, «Արարատի» դեմ կխաղա՞ս։
-Իսկ «Արարատը» մասնակցելու՞ է։ Եթե այո, ապա հետաքրքիր կլինի խաղալ նրա հետ։
-Քանի՞ գոլ ես պատրաստվում խփել առաջնությունում։
-Մնացել է 12 տուր, պետք է ավելի շատ խփել, քան մինչ այս պահը, և օգնել թիմին հաղթելու Ուկրաինայի առաջնությունում։
-Պատրաստվու՞մ ես նվաճել «Ոսկե խաղակոշիկը»։
-Կաշխատեմ շատ գոլեր խփել, որպեսզի նվաճեմ այդ մրցանակը։ Բայց գիտե՞ք, որ Լիոնել Մեսսին արդեն 34 գնդակ է խփել… Դժվար կլինի։ Ամեն դեպքում՝ կաշխատեմ գոլեր խփել որքան հնարավոր է հաճախ։
-Ե՞րբ հասկացար, որ ֆուտբոլիստ ես դառնալու։
-7 տարեկանում սկսեցի առաջին քայլերս անել ֆուտբոլում։ Այ ժամանակ հասկացա, որ կարող եմ զբաղվել ֆուտբոլով, պրոֆեսիոնալ լինել։
-Ինչպե՞ս ես վերաբերվում ԱՊՀ-ի միացյալ առաջնությանը։
-Ես չեմ որոշողը՝ կլինի այդպիսի մրցաշար, թե ոչ։ Եթե այո, ապա, իհարկե, կմասնակցեմ դրան, քանի որ հետաքրքիր առաջնություն կլինի Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի և այլ երկրների թիմերի մասնակցությամբ։
-Բացի «Շախտյորից» ո՞ր թիմն ես սիրում։
-Հիմա ես «Շախտյորում» եմ, խաղում եմ այս թիմում, այն իմ ամենասիրելի թիմն է։
-«Մետալլուրգում» նախկին խաղընկերներիդ հետ ընկերություն անու՞մ ես։
-Այո, կապ եմ պահպանում ոչ միայն թիմակիցներիս, այլև ղեկավարության հետ։ Հատկապես սերտ շփում ունեմ հայ ֆուտբոլիստների հետ, քանի որ մենք նաև խաղում ենք հավաքականում, միասին մարզվել ենք պատանեկան թիմերում։
-Դոնեցկում ո՞ր վայրն ես ամենաշատը սիրում։
-Բացի բազայից ես սիրում եմ քաղաքի կենտրոնը։ Օրինակ, Պուշկինի բուլվարը, որտեղ կարելի է զբողսնել, ընկերների հետ շփվել։
-Պատրաստվու՞մ ես ամուսանանալ։
-Շատ կուզեի։ Եթե ժամանակ լինի, իհարկե։ Ամենակարևորը՝ համապատասխան կին գտնելն է, ով հավատարիմ կլինի ինձ ողջ կյանքիս ընթացքում։
Թարգմանությունը՝ SportArmenia.com-ի։