Այսօր Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանին առնչվող քրեական վարույթի քննությունը։ Այս գործով նոր մեղադրող դատախազ ներգրավվեց՝ դատախազ Խաչատուր Գալստյանը։
Աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործին, այդ շրջանակում Եկեղեցու դեմ արշավին:
Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրըհայտնել է Washington Reporter-ին. «Ակնհայտ է, որվարչապետը Կարապետյանի դեմ կիրառում է Բայդենին բնորոշ մեթոդներ։ Նրան խուզարկել են և սկսել հետապնդել միայն իր կարծիքըարտահայտելու և իր կրոնը պաշտպանելուհամար։ Այս ամենը՝ որպես ստվեր, ուղեկցում է նրան Վաշինգտոն կատարած այցի ընթացքում»:
Ամիսներ շարունակ տնային կալանքի տակ գտնվող՝ 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, Վերաքննիչ դատարանի կողմից դատապարտվեց 1 տարի 6 ամսվա ազատազրկման՝ խուլիգանության հանցակազմով:
Սաթիկ Սեյրանյանի «Դասեր» կիրակնօրյա հաղորդաշարի ընթացքում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության կողմից հայազգի գործարար, բարերար Սամվել Կարապետյանից Հայաստանի էլեկտրական ցանցերը (ՀԷՑ) խլելուն և Հայաստանի տնտեսության, ներդրումային միջավայրի վրա ծանրագույն հետևանքներին, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներին:
Օրերս Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է 44-օրյա պատերազմի հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ «Որդիների կանչ» ՀԿ հիմնադիր անդամ Արա Ռոստոմյանի պաշտպանական թիմի ներկայացրած վերաքննիչ բողոքը։ Թե ինչ հիմքով է վերաքննիչ բողոքը մերժվել, փաստաբանները տեղյակ չեն, Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չեն ստացել։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին տեղակալ, իրացման տնօրեն Դավիթ Ղազինյանն է։
Երբ ներդրողներից, այն էլ՝ խոշոր ներդրողներից, բառիս բուն իմաստով, խլում են իրենց ունեցվածքը՝ սա մեջքից ուղիղ հարված է պետությանը։ Ներդրողների նկատմամբ Հայաստանում իսկական պետական ռեկետ է իրականացվում։ Սրա հետևանքները ոչ թե Նիկոլ Փաշինյանը կամ իր քաղաքական արկածախնդիրների խմբակն է կրելու, այլ առաջին հերթին՝ պետությունն ու ժողովուրդը։
«Սամվել Կարապետյանի կալանավորումն այն բանի հետևանքն է, որ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանը համարում է թշնամի։ Կարապետյանի կալանավորումը տեղի է ունեցել Փաշինյանի ուղիղ հրահանգով։ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ էլ Կարապետյանին կապեց Ռուսաստանի հետ՝ իր արտահայտություններով ցույց տալով, որ Կարապետյանի կալանավորումն ուղիղ իր հրահանգով է կատարվել։ Դրանով Փաշինյանը նաև փաստեց՝ Հայաստանում դատական իշխանությունը գտնվում է գործադիր իշխանության ենթակայության ու հրահանգման տակ»:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Հայաստանի կողմից «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների կատարումը պարզ օրինակն է այն բանի, թե ինչպես կարող է քաղաքական շարժառիթներից դրդված ազգայնացումը ներկայացվել որպես սպառողների պաշտպանություն։
Հուլիսի 3-ին խորհրդարանը 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
«Փաշինյանի ամեն գրառումից հետո պետք է քրգործ հարուցվեր նրա նկատմամբ. այս մարդու հետևից պետք է գնային։ Նման վարքագիծ ունեցող մարդը չի՛ կարող երկիր ղեկավարել։ Սա նորմալ չէ»,- ասաց Կարապետյանցը։
Երրորդ նախագահի նախօրեի կարճ բրիֆինգը Հայաստանի քաղաքական օրակարգի կարևոր մաս դարձավ։ Առանց ինքնագովեստի, առանց պոպուլիզմի, առանց գերտերությունների հանդեպ ավելորդ ռևերանսների, առանց պաթոսի, բայց ազնիվ, հստակ, սթափ և իրատեսական գնահատականներով, տեսլականով։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում էՀայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
ԵՊԲՀ ներկայացուցիչ-փաստաբանը հետաքրքրվեց` տեղյակ եղե՞լ եք, որ գումարները, որոնք փոխանցել եք նախկին արհմիությանը, փոխանցվել են նոր միությանը։ Վկան ասաց` տեղյակ եղել է ու համաձայնություն էլ է տվել նոր արհեստակցական միության անդամ լինելու վերաբերյալ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործում որևէ իրավական պրոցես չկա։ Եթե հասարակությունը հնարավորություն ունենար լսելու հարցաքննվող վկաներին, ապա կտեսներ, որ այստեղ Արմեն Աշոտյանի վերաբերյալ գործ չկա։
Սահմանազատման և սահմանագծման կանոնակարգի սահմանադրականության հարցի քննարկումը փորձաքար դարձավ սահմանադրական իրավունքի և իրավունքով զբաղվող անձանց համար:
«ՀՀ իշխանությունն ինչպես վերաբերվում է երկրի Սահմանադրությանը, օրենքներին, երկրի ազգային անվտանգության ռազմավարությանը, այնպես էլ վերաբերում է իրենց հասցեին որևէ քննադատական միտք հնչեցրած քաղաքացուն։ Այստեղ ամենպերճախոսն Ալեն Սիմոնյանի թքելն է, սրանք թքած ունեն երկրի, օրենքների, սահմանադրության ու քաղաքացիների վրա»։
Դեռևս քրեակատարողական հիմնարկից փոխանցել եմ կարծիքս, որ քաղաքական հետապնդումների դեմ պայքարը պիտի ոչ թե տարերային և անձնավորված լինի, այլ համակարգված և մշտական։
«Դուք Աշոտյանին ճանսչում եք որպես պաշտոններ զբաղեցրած անձի՞, թե որպես համալսարնի հետ կապ ունեցող անձի» հարցին՝ վկա Բարոյանը պատասխանեց՝ Արմեն Աշոտյանին ճանաչում է որպես ակտիվ քաղաքկան գործիչ, կրթության նախարար, բուհի բոլոր միջոցառումների ակտիվ մասնակից և հոգաբարձուների խորհրդի նախագսհ»:
Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նրա ֆեյսբուքյան էջում քիչ առաջ այդ մասին գրել էին հարազատները` նրա խնդրանքով հրապարակելով նրա հրաժեեշտի խոսքը: