Իրանը մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից՝ որևէ սպառնալիքի առաջ. Մոհսեն Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից և ազգային շահերից՝ որևէ սպառնալիքի առաջ, հաղորդում է Mehr-ը։

«Իրանը որևէ սպառնալիքի առաջ չի նահանջի իր իրավունքներից և ազգային շահերից»,- ասել է Ռեզային։

Նա ընդգծել է, որ ներկա իրավիճակում որոշումները պետք է ընդունվեն ավելի ուժեղ դիրքերից, քան անցյալում՝ հենվելով կուտակված փորձի, տեղերում իրավիճակի վերլուծության արդյունքների, ինչպես նաև խիզախության և հեռատեսության վրա։

Ռեզային նշել է, որ նպատակը ոչ միայն ներկայիս զգայուն փուլը հաղթահարելն է, այլև այն, որ Իրանը դրանից դուրս գա ավելի անվտանգ, միասնական և ուժեղ։

Նա միաժամանակ ընդգծել է սկզբունքային քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը՝ ուղղված բնակչության բարեկեցության բարձրացմանը և դիվանագիտության հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31