Ֆրանսիայում երեք միջուկային ռեակտորներ դադարեցրել են աշխատանքը մեդուզաների պատճառով

Հյուսիսային ծովում մեդուզաների թվի աճը հանգեցրել է Գրավլինի EDF ընկերության ատոմակայաններում պոմպակայանների խցանման, ինչի հետևանքով երեք ռեակտորներ ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը:

Այս մասին հայտնում է BFMTV-ն՝ նշելով, որ ևս մեկ ռեակտոր անվտանգության նկատառումներից ելնելով աշխատում է կես հզորությամբ։

Ռեակտորներից մյուսն էլ չի գործում պլանային տեխնիկական աշխատանքների պատճառով։ Կայանի վեց ռեակտորներից միայն մեկն է ամբողջությամբ շահագործվում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31