
Փաշինյանական խունտայի բերած ապագան՝ լափել, հանձնել, ստել, սպանել, ոչնչացնել…

Ամիսներ շարունակ տնային կալանքի տակ գտնվող՝ 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, Վերաքննիչ դատարանի կողմից դատապարտվեց 1 տարի 6 ամսվա ազատազրկման՝ խուլիգանության հանցակազմով:
Իսկ ի՞նչ է արել Գարիկ Գալեյանը: 2022 թվականի հունիսի 30-ին ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց, երբ զոհվածների ծնողներն իրավաչափ ակցիա էին իրականացնում, իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, և Գարիկ Գալեյանն իր ձեռքի շշով ջուրը լցրել էր վերջինիս գլխին: Ընդամենը:
Փաշինյանական Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, թե «Վարույթը վերաբերում է 2022 թվականի հունիսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած միջադեպին` զոհված զինծառայողների ծնողների ակցիայի ժամանակ Գարիկ Գալեյանը և եղբայրը՝ Արթուր Գալեյանը, հասարակական կարգը կոպիտ խախտելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել։
Փաստորեն.
- Նիկոլ Փաշինյանը կարող է իշխանություն զավթել, պատերազմ հրահրել, 5000-ից ավելի երիտասարդների լույս մարել, Արցախ հանձնել, 150.000 հայերի անտուն, անօթևան թողնել, Հայաստանից տարածքներ հանձնել, թշնամու զորքը Հայաստանի տարածքներ թողնել, պետական բյուջեն մսխել, հղի կնոջը վրաերթի ենթարկելով՝ սպանել, հայհոյախառն, փողոցային լպիրշ բառապաշար օգտագործել ու անպատիժ մնալ:
- Փաշինյանի կինը կարող է պետբյուջեի հաշվին «տռճիկ տալ», պատմություն աղավաղել, կեղծել, հայհոյախոս փողոցային տեքստեր գրել քաղաքացիների՝ հոգևորականների, լրագրողների, հանրային գործիչների հասցեին ու անպատիժ մնալ:
- Փաշինյանական իրական Հայաստանում, փաստորեն, մինչ 2018-ի գունավոր հեղափոխությունն էժանագին սերիալներում նկարահանվող և ԱԺ նախագահ դարձած, հղփացած Ալեն Սիմոնյանը կարող է թիկնապահներին հրահանգել քաղաքացու ձեռքերը բռնել, որպեսզի ինքը թքի քաղաքացու երեսին ու անպատիժ մնա:
- Զոհվածների ծնողներին Եռաբլուրում գույնզգույն բերետավորները կարող են Փաշինյանի հրահանգով բռնության ենթարկել, քարշ տալ, և… անպատիժ մնալ:
- Ալեն Սիմոնյանի մայրը կարող է պատշգամբից մի քանի անգամ միջնամատ ցույց տալ ցուցարարներին ու թքել երթով անցնող ցուցարարների վրա, անպատիժ մնալ:
- Տիգրան Ավինյանի հայրը` Արմեն Ավինյանը, կարմիր գծերի սակագների մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ քաղաքացիներին կարող է «համբալ» անվանել ու անպատիժ մնալ։
- Կարող են Եղեգնաձորում 2019թ․ որոշ ՔՊ-ականներով դաժան ծեծի ենթարկել փոխգնդապետին և անպատիժ մնալ: Արա Մխիթարյանը 4 տարի կոմայի մեջ տառապելուց հետո մահացավ: Ո՞վ պատասխանատվության ենթարկվեց: Բացեք, կարդացեք:
- Վեհափառ Հայրապետի և այլ հոգևորականների հասցեին հայհոյանքներ տարածել, արցախահայության նկատմամբ ատելության քարոզ գեներացնել և անպատիժ մնալ:
- Կարող են Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպանելու համար հայազգի գործարար, բարերար Սամվել Կարապետյանին կալանավորել, ՀԷՑ-ը խլել և անպատիժ մնալ:
- Կարող են Միքայել և Բագրատ Սրբազաններին կեղծ, հորինված գործերով բանտախցերը լցնել ու անպատիժ մնալ:
- Քաղաքական ընդդիմախոսներին բանտերը լցնել, քաղաքական հետապնդումների ենթարկել և կեղծ ժողովրդավարություն խաղալ, անպատիժ մնալ:
- Քաղցկեղի դեմ պայքարող և շինծու գործով «ահաբեկիչ» կարգված երիտասարդ Աղվան Արշակյանին կարող են կալանքով խոշտանգել, և անպատիժ մնալ:
- Էդգար Ղազարյանի գլխին ոտքերով դաժան հարվածներ հասցնողները դատարանի որոշմամբ կարող են ազատ են արձակվել, իսկ մեկ ուրիշի գլխին ջուր լցրած զոհված զինծառայողի հայրը` Գարիկ Գալեյանը, նույն դատարանի որոշմամբ կարող է դատապարտվել 1,6 տարվա ազատազրկման։
- Սփյուռքահայերի մուտքը Հայաստան արգելափակել, ու անպատիժ մնալ:
- Ստել, քաղաքացու գրպանը մտնել, թալանել, լափել, բիզնես խլել, ապօրինի հարստանալ, Հայաստանը թմրանյութի, կոռուպցիայի, ջեբկիրության, հանցագործությունների բնօրրան սարքել և անպատիժ մնալ:
Սա է Փաշինյանի իրական Հայաստանը:
Այն, թե ով է նա, նրա կինը և նրա շրջապատը՝ թայֆան, պարզ է բոլորին: Մարդու իրավունքների պաշտպան Հայաստանը չունի, բնությունը որոշել է հանգստանալ:
Խնդիրն այն է, թե ինչպես են այս ամենին արձագանքում միջազգային կազմակերպությունները, մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին բարբաջող գրանտակերներն ու նրանց հովանավորները: