Երեք ամիս առաջ ասֆալտապատված Իսակովի պողոտան այս պահին գերակշիռ մասով վնասված ու անհարթ լինելու պատճառով արդեն իսկ երթևեկության համար դառնում է վտանգավոր․ Ասլանյան

Իրավապաշտպան Րաֆֆի Ասլանյանը գրել է․

«Ընդամենը երեք ամիս առաջ ասֆալտապատված Իսակովի պողոտան այս պահին գերակշիռ մասով վնասված ու անհարթ լինելու պատճառով արդեն իսկ երթևեկության համար դառնում է վտանգավոր։

Հանուն մակրոնների այցի՝ բավարար որակի ճանապարհածածկը հեռացված և իրականում ընդամենը «սևացված» Իսակովի պողոտան պետք է կրկին անգամ, ողջ ծավալով և պատշաճ որակով ասֆալտապատվի՝ շինարարի միջոցների հաշվին, իսկ տեղի ունեցածը պետք է ունենա քրեաիրավական հետևանքներ, այդ թվում՝ աշխատանքը կազմակերպած և ընդունած պաշտոնյաների կողմից «ատկատների» վերադարձի իմաստով։ Իհարկե, ինչպես միշտ, ամեն ինչ որոշվելու է՝ կախված նրանից, թե կոռուպցիոն շղթան մինչև որտեղ և ում է հասել»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31