Հունգարիայի նոր նախագահ է ընտրվել Գերագույն դատարանի նախկին նախագահը
Հունգարիայի խորհրդարանը օգոստոսի 11-ին երկրի հաջորդ նախագահ է ընտրել Գերագույն դատարանի նախկին ղեկավար Անդրաս Բակային:
Այս մասին հայտնում է Reuters-ը:
Բական ընտրվել է հիմնականում արարողակարգային պաշտոնում՝ իշխող աջ-կենտրոնամետ «Տիսա» կուսակցության ձայների շնորհիվ։ Ընդդիմադիր «Ֆիդես» կուսակցության անդամները չեն մասնակցել ընտրություններին։

