Արմեն Աշոտյանին դատարան չէին բերել. ռեսուրս չունեն

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է  Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Նախորդ դատական նիստին դատարանը որոշեց՝ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացնել 2 ամսով՝ մինչև 2025թ. օգոստոս:

Այսօրվա դատական նիստի մեկնարկին պարզ դարձավ, որ Արմեն Աշոտյանը դատարանում չէ. ոստիկանության համապատասխան ծառայողները նրան չէին ներկայացրել դատարան՝ ռեսուրսների ոչ բավարար լինելու պատճառով: Այլ կերպ ասած՝ ՆԳՆ ծառայողների ծանրաբեռնվածության պատճառով Արմեն Աշոտյանը չէր ներկայացվել դատարան:

Պաշտպաններն առաջարկեցին իրենք գնալ, բերել Աշոտյանին, դատավորն ասաց` դա հակասում է դատարանի որոշմանը:

Կարդացեք նաև

Այնուամենայնիվ, Արմեն Աշոտյանի բացակայությամբ, բայց առընթեր հարցերի քննարկմամբ դատական նիստը շարունակվեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս