«Վերջին ուժգին քամուց Երևանում տապալվել էր 50 ծառ, քանդվել էին դպրոցների տանիքներ». սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը:
ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ 44 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։ Նա Երևանի 5 փոխքաղաքապետն է։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 3307-Ա որոշմամբ. 2022 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ:
Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը կկայանա սեպտեմբերի 13-ին: Օրակարգում ընդգրկված է 27 հարց, որից 21-րդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու մասին է:
««Ռատկո» ՍՊԸ-ն ամենօրյա ռեժիմով խոչընդոտում է երթևեկությունը Ֆիզգորոդոկում՝ կիսով չափ փակելով թաղամաս մտնող միակ ճանապարհը և ստեղծելով վթարային իրավիճակ»,- ֆեյսբուքյան իրենց էջերում գրել էին թաղամասի բնակիչները։
Կառավարության այսօրվա նիստում հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը որպես նվիրատվություն ստացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ևս 6.8 տոկոս բաժնետոմս, որը նախորդ 15 տոկոս բաժնետոմսերի նման փոխանցվել է ՀՀ նախկին փոխվարչապետ, Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ ընկերությանը՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին։
Այսօր օգոստոսի 14-ին ուժգին պայթյունների հետևանքով փլուզված «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք էր եկել նախկին փոխվարչապետ, ներկայումս՝ Պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը: