ԶՊՄԿ-ի ևս 6.8 տոկոս բաժնեմաս՝ նվեր Կառավարությանը․ այն ևս փոխանցվել է Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ին

Կառավարության այսօրվա նիստում   հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը որպես նվիրատվություն ստացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ևս 6.8 տոկոս բաժնետոմս, որը նախորդ 15 տոկոս բաժնետոմսերի նման փոխանցվել է ՀՀ նախկին փոխվարչապետ, Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ ընկերությանը՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը զեկուցեց․

«Հայաստանի Հանրապետությունը որպես նվիրատվություն «ԱՄՓ» հոլդինգ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ստացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում սեփականության իրավունքով «ԱՄՓ» հոլդինգ ՍՊԸ-ին պատկանող 188,947 (հարյուր ութսունութ հազար ինը հարյուր քառասունյոթ) հատ հասարակ  բաժնետոմսեր (որոնք կազմում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,8 տոկոսը), որոնց կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին:

Որոշման նախագծով առաջարկվում է հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի հիման վրա բաժնետոմսերը հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ԱՆԻՖ)՝ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը։

Կարդացեք նաև

ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100% պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է»։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերից 15 տոկոս նվիրատվություն էր ստացել, ապա ներկայացրեց 6.8 տոկոս բաժնետոմսերի գաղտնի նվիրատվության պատմությունը․

«2022 թվականի մարտի 24-ին մենք որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6.8 տոկոս։ Այն ժամանակ մենք այս նվիրատվությունը ընդունել ենք գաղտնի որոշմամբ, որովհետև բիզնեսը, այսինքն՝ նվիրատուն, իր կոմերցիոն հարցերի հետ կապված խնդրանք ուներ, որ մենք առայժմ այդ որոշումը չհրապարակենք, որպես կոմերցիոն գաղտնիք պահվի։ Մեզ համար որևէ գաղտնիություն չկար, իրենց կողմից էր այդ գաղտնիության անհրաժեշտությունը, վերացել է, և մենք հիմա այդ բաժնեմասը նույնպես հանձնում ենք «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին»՝ կառավարման համար։

Հիմնական արձանագրումն այն է, որ ՀՀ կառավարությունը մարտի 24-ից հետո ունի 21.875 տոկոս բաժնեմաս, ինչը շատ կարևոր իրադարձություն է։ Ուզում եմ ընդգծել, որ նման նախընտրական խոստմամբ ես հանդես եմ եկել 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ և ուրախ եմ արձանագրել, որ այս մի նախընտրական խոստումը նույնպես ի կատար է ածված․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս