Երևանում տոն օրերից բացի՝ հարսանիքին, ծնունդին,կնունքին չի կարող հրավառություն իրականացվել. Ավինյան

Երևան քաղաքի ավագանին սահմանեց Երևան քաղաքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները:

Պահանջներն ու պայմանները հետևյալն են. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 14.1-ին կետի համաձայն՝ Երևան քաղաքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացվում է Երևանի քաղաքապետի կողմից համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից: Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն թույլատրվում է իրականացնել Հանրապետության հրապարակում, Ազատության հրապարակում և դրանց կից հարակից տարածքներում:

Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն թույլատրվում է իրականացնել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով նախատեսված տոնական օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ տոնական օրերին:

Տեխնիկական և հատուկ նշանակության հրագործական արտադրատեսակների օգտագործումը չի թույլատրվում ցանկացած տեսակի շենքերում, շինություններում և կառույցներում, պայթյունահրդեհավտանգ օբյեկտների տարածքներում, գազատար և նավթատար խողովակաշարերի, ինչպես նաև բարձր լարման էլեկտրահաղորդալարերի մոտակա (սպասարկման) տարածքներում, տանիքներում, պատշգամբներում, շենքերի ճակատների ելուստային մասերում, բեմահարթակներում, ինչպես նաև ցույցերի և քայլերթերի ժամանակ: Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն անցկացնելու վայրերում չպետք է լինեն ծառեր, էլեկտրահաղորդման լարեր և այլ օդային արգելքներ:

Կարդացեք նաև

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց՝ ի թիվս այլ կարգավորումների՝ նախատեսվելու է հրավառությունների ներմուծման արգելք, լինելու է փաթեթային լուծում:

«Բոլոր մնացած դեպքերում՝ հարսանիք, կնունք, ծնունդ, չեն կարող հրավառություն իրականացնել»,- ընդգծեց Ավինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս