Բաժիններ՝

Կասկադի չկառուցված հատվածը, պետական սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանց վրա առկա շենք-շինությունները կնվիրաբերվեն Երևան համայնքին

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 3307-Ա որոշմամբ. 2022 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ:

Օրակարգում ընդգրկված է 23 հարց, որոնցից առաջինը ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու հարցն է:

Նշենք, որ այս պահին Երևանը չորս փոխքաղաքապետ ունի, տեղակալի ևս մեկ հաստիք էլ թափուր է։ Երևանի ավագանու հաջորդ ընտրություններն օրենքով կայանալու է 2023թ.-ի աշնանը։ «Քաղաքացիական պայմանագիրը»  հայտարարել է, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։

Ավագանու արտահերթ նիստի օրակարգում ներառված հարցերի թվում է նաև «Գույքը որպես նվիրաբերություն» ընդունելու մասին հարցը: Խոսքը «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Երևանի Կասկադ համալիրի զբաղեցրած հողամասի չկառուցապատված հատվածի մասին է: «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրենը Երևանի քաղաքապետին հասցեագրված 08.09.2022 թվականի գրությամբ հայտնել է, որ հիմնադրամը պատրաստակամություն է հայտնում Կասկադ համալիրի՝ հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող հողամասի չկառուցապատված հատվածը նվիրաբերել Երևան համայնքին՝ Կասկադ համալիրի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով: Քաղաքացիական օրենսգրքի 597-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նվիրառուն իրավունք ունի մինչև նվերն իրեն հանձնելը ցանկացած պահի հրաժարվել դրանից: Այդ դեպքում նվիրատվության (նվիրաբերության) պայմանագիրը համարվում է լուծված:

Կարդացեք նաև

Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել Երևան քաղաքի ավագանու որոշմամբ ընդունել Երևան համայնքին նվիրվող գույքը, որից ելնելով Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում «Գույքը որպես նվիրաբերություն ընդունելու մասին» որոշման նախագիծը:

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 597-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի հ.662-Ա որոշումը, Երևանի ավագանին որպես նվիրատվություն կընդունի նաև ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի հ.662-Ա որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով Երևան համայնքին փոխանցվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանց վրա առկա շենք-շինությունները՝ համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի հ.662-Ա որոշման անբաժանելի մաս կազմող հ.հ.1, 2, 3 հավելվածների։

Ներկայացվող նախագծով նախատեսվում է որպես նվիրատվություն ընդունել ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի հ.662-Ա որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով Երևան համայնքին փոխանցվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանց վրա առկա շենք-շինությունները։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերը Երևան համայնքին սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին» հ.662-Ա որոշմամբ Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետության կողմից Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում որպես սեփականություն ձեռք բերված հողամասերից 8.131801հա, որից՝ բնակավայրերի հողերի՝ 6.405204հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ 0.067987հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ 1.65861հա և դրանցում առկա` իրենց նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործման համար ոչ պիտանի շենքերը, շինությունները, սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել են Երևան համայնքին՝ համաձայն որոշման անբաժանելի մաս կազմող հ.հ.1, 2 և 3 հավելվածների:

Տեսանյութեր

Լրահոս